ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է բալիստիկ հրթիռի արձակման փաստը, որն իրականացրել են Հյուսիսային Կորեայի իշխանությունները:
«Հյուսիսային Կորեան անհարգալից վերաբերմունք է դրսևորել իր հարևանի՝ Չինաստանի հանդեպ՝ արձակելով ևս մեկ բալիստիկ հրթիռ»,-գրել է նա:
Միևնույն ժամանակ նախագահը նաև նշել է, որ «Չինաստանը ջանասիրաբար փորձում է»՝ ի նկատի ունենալով Հյուսիսային Կորեայի հետ երկխոսություն ապահովելու Չինաստանի խոստումը:
North Korea has shown great disrespect for their neighbor, China, by shooting off yet another ballistic missile…but China is trying hard!
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 29, 2017