Սոցիալի դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել Է քաղաքական շանտաժի մեջ, հաղորդում է Tagesspiegel թերթը:
«ԱՄՆ-ի նոր նախագահը շեշտը դնում Է ոչ թե միջազգային համագործակցության, այլ մեկուսացման եւ ուժեղի կարծեցյալ իրավունքի վրա»,- հայտարարել Է Շուլցը այն նյութում, որը պատրաստվել Է հրատարակման համար:
Կանցլերի թեկնածուի կարծիքով՝ America first քաղաքականությունը սոսկ ոտնձգություն Է առևտրի ազատության սկզբունքի դեմ:
«America first-ը, թրամփյան տրամաբանությամբ, նշանակում Է նահանջ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, որի շուրջ դժվարությամբ հաջողվեց համաձայնության գալ, ՄԱԿ-ի ապամոնտաժում, քաղաքական շանտաժ՝ միջազգային դիվանագիտության փոխարեն»,- ասում Է նա:
Բացի այդ, Շուլցը հորդորում Է եվրոպացիներին՝ չենթարկվել սպառազինությունների ավելացման Թրամփի տրամաբանությանը: