Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բաբլոյանի հետաքրքիր հյուրը. Ռոբսոնի հետքերով

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Առաջին հայացքից մի սովորական արարողակարգային հանդիպման մասին հաղորդագրություն, որպիսին պետական կյանքում լինում է օրական գուցե մի քանի անգամ: ԱԺ նախագահ Բաբլոյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են հայ-չեխական հարաբերության, հայ-եվրոպական հարաբերության, Հայաստանում նոր խորհրդարանի գործունեության վերաբերյալ տարբեր հարցեր:

Սովորական արարողակարգը, սակայն, ուշագրավ բնույթ է ստանում, երբ հիշում ենք բոլորովին վերջերս տարածված մի տեղեկություն՝ Չեխիայում ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի ձերբակալման մասին: Ըստ համացանցում հայտնված տեղեկության՝ Ռուբեն Թաթուլյանին ձերբակալել էին նրա իսկ կազմակերպած օրենքով գողերի հավաքի ժամանակ: Ըստ տեղեկության՝ ձերբակալման պահին նրա մոտ եղել է դիվանագիտական անձնագիր՝ Հայաստանի Հանրապետության:

Բանն այն է, որ Ռուբեն Թաթուլյանը, համաձայն մամուլի բազմաթիվ հրապարակումների, սերտ առնչություն ունի Ռուսաստանում քրեական տարբեր շրջանակների հետ և ազդեցիկ դեմք է Ռուսաստանի հարավում կամ պարզապես «հարցեր լուծող»՝ Սոչիում և հարակից տարածաշրջաններում, այսպես ասած, վերահսկելով իրադրությունը: Թաթուլյանը հայտնի է Ռոբսոն մականունով:

Նրա հանդեպ ուշադրության առավել կենտրոնացման պատճառներից է նաև այն, որ Ռուբեն Թաթուլյանը այն ներդրողների ակումբի անդամ է, որ ռուսաստանցի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանում խորհրդարանի ընտրության շրջանում, որի, այսպես ասած, առաջնորդողը Սամվել Կարապետյանն է, և որը ընկալվում է որպես վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, տնտեսա-քաղաքական հենարան:

Այդպիսով, պարզվում է, որ Ռոբսոն-Թաթուլյանը օժտված է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրով, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նրան օժտել է միջազգային դիվանագիտական անձեռնմխելիությամբ: Ռուբեն Թաթուլյանը Չեխիայում ձերբակալման առիթով հայտարարեց, որ ոչ մի ձերբակալություն էլ չի եղել, դա իր, այսպես ասած, հակառակորդների կամ չարակամների տարածած սուտ տեղեկությունն է: Իհարկե, չէր կարող լինել ոչ մի ձերբակալություն, քանի որ մարդն ունի ՀՀ դիվանագիտական անձեռնմխելիություն, և Չեխիայի իրավապահները իրավունք չունեին պահել նրան: Թե ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը Թաթուլյանին օժտել այդ անձեռնմխելիությամբ կամ ինչի դիմաց՝ այլ հարց է:

Այստեղ, իհարկե, իրականությունն ունի թեկուզ, այսպես ասած, անհաճո, բայց օբյեկտիվ կողմեր: Ռուսաստանը մի պետություն է, որտեղ հարցեր լուծվում են ոչ միայն, այսպես ասած, պետական, այլ նաև քրեական խողովակներով, և ինչքան էլ իրավիճակը լինի զուտ արժեհամակարգային առումով անընդունելի, այդուհանդերձ՝ հստակ է դառնում, որ Ռուսաստանի պես պետության հետ գործ ունենալու դեպքում անխուսափելի է դառնում նաև այդ խողովակներին տիրապետելու անհրաժեշտությունը:

Եվ այս իմաստով հասկանալի է դառնում, որ Ռուբեն Թաթուլյանը, ելնելով հայրենակից լինելու հանգամանքից, կարող էր իր օժանդակությունը բերել այդ խողովակներով լուծելի հարցերում Հայաստանին աջակցելու մասով: Բայց նշանակո՞ւմ է դա արդյոք, որ այդ մարդիկ ստանում են այդպիսով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դեմք հանդիսանալու հնարավորություն: Այստեղ արդեն իրավիճակը շրջվում է 190 աստիճանով և դառնում ազգային անվտանգության, պետական անվտանգության սպառնալիք, պարզապես արժեզրկում Հայաստանի դիվանագիտություն հասկացությունը, թեև, իհարկե, Հայաստանի դիվանագիտության համար թիվ մեկ պատասխանատուների ջանքերով այստեղ իրավիճակը վաղուց, մեղմ ասած, խնդրահարույց է միջազգային վարկի առումով:

Ահա այս իրողությունների ֆոնին խորհրդարանի նախագահի հետ Չեխիայի դեսպանի հանդիպումը դառնում է իսկապես հետաքրքիր, քանի որ ակնհայտ է, որ արարողակարգից դուրս Չեխիան շատ հարցեր ունի Հայաստանի իշխանության հետ քննարկելու և պատասխան ակնկալելու:

Ի դեպ, նաև այդ ենթատեքստում խորհրդանշական է, որ հարցը կարող է քննարկվել Բաբլոյան ազգանունով ԱԺ նախագահի հետ՝ ազգանվան «արմատի» հայտնի «այլընտրանքային» ասոցիացիան նկատի ունենալով: Իրավիճակը հետաքրքիր է առավել ևս այն ուղերձի համատեքստում, որ նոր խորհրդարանին հղեց Սերժ Սարգսյանը մայիսի 18-ի առաջին նիստում՝ ասելով, որ խորհրդարանը մեծ դեր է ստանում արտաքին քաղաքականության, դիվանագիտության ասպարեզում:

Ըստ ամենայնի  Չեխիայի դեսպանը փորձել է հասկանալ, թե ի՞նչ չափանիշով են Հայաստանի դիվանագիտական անձնագրերը բաժանվելու խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում և ի՞նչ կամ ո՞ւմ սպասել այդ առումով առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում