Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ կազմակերպված մահափորձը՝ ներիշխանական «ռազբորկա»

Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ իրավապահ համակարգի կողմից կանխվել է  քրեական հեղինակություններ համարվող Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ էջմիածնեցի Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի նախապատրաստումը։ Տեղեկությունը հաստատեց նաև ոստիկանությունը՝ տարածելով մահափորձի ենթադրյալ նախապատրաստողների վնասազերծման տեսանյութը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ Հայաստանում քրեական աշխարհի ներկայացուցիչները գտնվում են շատ ուժեղ պաշտպանվածության ներքո, նույնիսկ հավասար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանվածությանը. «Ինչպես մի քանի խմբեր ձերբակալվեցին այն մեղադրանքով, որ իբր մահափարձ էին պլանավորել Սերժ Սարգսյանի նկատմամբ, այնպես էլ փաստորեն հիմա Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի  նկատմամբ ծրագրվող  մահափորձը կանխվեց։ Սա նշանակում է, որ  իրավապահ մարմինները ուշի-ուշով հետևում են քրեական հեղինակությունների անվտանգության հարցին, որովհետև ես չեմ հիշում, բացի Սերժ Սարգսյանից, մի դեպք, որ կանխվեր որևէ այլ պաշտոնյայի դեմ իրականացվող մահափորձ»։

Բացի այդ՝ Սաքունցը նշում է՝  Չեխիայի իրավապահ մարմիններն են կանխել քրեական աշխարհի հեղինակությունների հանդիպումները. «Մենք տեսնում ենք, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդման փաստ ՀՀ իրավապահների կողմից չկա, ավելին՝ նրանք բարձր մակարդակով ընդունելության են արժանանում մեզ մոտ։ Ու ես այս մահափորձի փաստը ուզում եմ պայմանավորել բոլորովին այլ հանգամանքներով»։

Առաջինը՝ ըստ Սաքունցի,  միանշանակ է քրեական աշխարհի սերտաճածությունը իշխանության հետ՝ անմիջապես Սերժ Սարգսյանի մակարդակով: «Ըստ լրատվամիջոցների՝ այդ սերտաճածությունը կա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև իշխանության այլ ներկայացուցիների մոտ, մասնավորապես՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի։ Կարծում եմ, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ այս ոտնձգությունները պետք է պայմանավորել իշխանության ներսում հակասությունների կամ իշխանությունների ներկա ու անցյալ ներկայացուցիչների միջև տարաձայնություններով։ Որովհետև քրեական աշխարհի հետ նրանց սերտաճածությունը պետք է անխուսափելիորեն հանգեցներ նաև նրանց գործընկերների կամ համախոհների նկատմամբ համապատասխան հետապնդումների, որովհետև ազդեցության հենարան են հանդիսացել ոչ միայն իշխանության լծակները, այլ նաև քրեական աշխարհի հետ նրանց կապերը։ Դա նաև ցայտուն երևում է  ընտրությունների ժամանակ, երբ քրեական աշխարհի հեղինակությունները ներգրավվում են ընտրական գործընթացներին՝ որպես ճնշման, ձայների  հավաքագրման միջոց։ Այս դեպքն ավելի շատ ցույց է տալիս ազդեցության լծակների վերաբաշխման խնդիր»,- ասաց Սաքունցը։

Մեր զրուցակիցը հավելում է. «Մյուս կողմից՝ չմոռանանք, որ Դոն Պիպո կոչեցյալը, նաև Ռոբսոնը վարչապետի կողմից ստեղծված ռուսական այդ 30 ներդրողների ցուցակում են ներգրավված, այսինքն՝ այստեղ հետաքրքիր փաստ կա,  ամենայն հավանականությամբ՝ հենց վարչապետի հետ կապված հարց. կա՛մ պետք է մտածել, որ Կարեն Կարապետյանն ինքնուրույն է այդ ցուցակը կազմել՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, կամ էլ  տրամաբանական է, որ այդ ազդեցիկ ցուցակի հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք քաղաքական նշանակություն կարող են ունենալ։ Մյուս կողմից՝ եթե ցուցակը   համաձայնեցված է, գալիս ենք այն եզրակացության, որ համաձայնություն տալով հանդերձ,  ինչը շատ բնորոշ է  Սերժ Սարգսյանին, կա նաև Կարեն Կարապետյանի ազդեցության թուլացմանն ուղղված քայլ»։

Ամփոփելով՝ Սաքունցը նշում է, որ այս ամենի թիկունքում ինքը տեսնում է ներիշխանական «ռազբորկաների» արտահայտում։

«Շատ ուշագրավ է մի կարևոր հանագամանք ևս, որը, ճիշտ է, տրամաբանորեն կապ չունի, բայց ցույց է տալիս ողջ իշխանական էլիտայի քրեական բովանդակությունը։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ դեսպանի կողմից առաջարկվող 8 միլիարդ դոլարի ներդրումների հանգամանքին, որն իր էությամբ ունի բավական լուրջ քաղաքական նշանակություն՝ կարող  է արմատապես պարզաջրել քաղաքական ամբողջ վերնախավի քրեական բովանդակությունը։

Բայց տեսնում ենք, որ չկա որևիցե հայտարարություն կամ  մեկնաբանություն՝ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛  վարչապետի կողմից, այդ շատ կարևոր հնարավորության վերաբերյալ։ Այնպես որ՝ այդ քրեական ճահիճը նոր անակնկալներ  է մատուցելու, բայց ոչ  թե փաստերի, այլ դեմքերի առումով»,- եզրափակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում