Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Երևանում բազմաբնակարան շենքերի նախատեսված 1618 մուտքից դեռ վերանորոգվել է 297-ը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսված 1618 մուտքից արդեն վերանորոգվել  է 297-ը:  Շարունակվում է նաև հարթ և թեք տանիքների նորոգումը:

Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում շարունակելով ներգրավել նաև շենքերի բնակիչներին:

«Աշխատանքներն իրականացնելիս թե՛ համատիրությունը և թե՛ վարչական շրջանի համապատասխան բաժինը պետք է մշտապես կապի մեջ լինեն բնակիչների հետ: Միայն ներկայացվող տեղեկանքներով չպետք է բավարարվել: Մշտական հետադարձ կապ ապահովեք մեր համաքաղաքացիների հետ, որպեսզի հստակ իմանաք, թե որքանո՞վ են բնակիչները գոհ կատարված աշխատանքից և, ընդհանրապես, բարձրացված այս կամ այն խնդրի լուծումից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ սահմանված ժամկետում ուսումնասիրվել և ըստ ոլորտների ամփոփվել են վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները: Ըստ այդմ զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ստացվել է 399  դիմում և առաջարկություն: Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, անշարժ գույքի, շինարարության և բարեկարգման, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև առողջապահության վարչություններին: Ստացված 399 դիմում-առաջարկություններից 344-ին արդեն տրվել է համապատասխան ընթացք, մյուսները գտնվում են քննարկման փուլում:

Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացված առաջարկներն անհրաժեշտության դեպքում դարձնել ծրագրային առաջնահերթություններ և հետևել ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ այս հարցում ևս ապահովելով քաղաքացիների հետ հետադարձ կապը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում