Եթե մենք ուզում ենք այսօրվա իրավիճակից դուրս գալ, պետք է ինքներս փոխվենք, այլապես պառլամենտարիզմը չի աշխատի:Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Այսօր ունե՞նք վեհ նպատակներ, ունե՞նք այդ նպատակներին առաջնորդող հզոր ուժ: Հուսանք՝ առաջիկա հինգ տարիներին աշխատանքները միտված կլինեն առկա բացերը լրացնելուն: Այլ հարց է՝ արդյոք առաջիկա հինգ տարիներին կարողանալու ենք կանգնել ճիշտ ճանապարհին: Կյանքը ցույց կտա»,- ասաց Թևան Պողոսյանը: