Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

2017թ-ի 4 ամիսներին ՀՀ-ում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության, 24 սեռական բռնության դեպք

Հայաստանում ընթացիկ տարվա 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

2017թ. 4 ամիսներին ՀՀ-ում երեխաների նկատմամբ գրանցվել է բռնության 59 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է  անչափահասների նկատմամբ բռնության 71 դեպք, այսինքն` այս տարի հունվար-ապրիլ ամիսներին նման դեպքերի թիվ 12 -ով նվազել է: Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ընդհանուր դեպքերի թվում նվազել են սեռական բռնության դեպքերը: Մասնավորապես, այս տարի չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք, նախորդ տարվա 34-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը, նախորդ տարվա 4-ի դիմաց:

«Կանխարգելիչ  միջոցառումները շատ կարևոր են: Դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների կողմից զգալի աշխատանք է կատարվել: Կանխարգելիչ աշխատանքների շրջանակում տեսուչները դաս են անցկացնում: Ի դեպ, նաև ավանդույթ է դարձել, որ բարձրաստիճան ոստիկաններն են գալիս դպրոցներ դասեր վարելու համար»,-ասաց Նելլի Դուրյանը: Դպրոցներում տեսուչների աշխատանքի շնորհիվ է, որ դպրոցներում և հարակից տարածքներում այս տարի չի արձանագրվել անչափահասների նկատմամբ բռնության դեպք:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին` Նելլի Դուրյանը նշեց, որ հիմնականում դրանք կապված են բաժանված ընտանիքների հետ, երբ ծնողները ամուսնալուծվում են ու կռվախնձոր են դառնում երեխաները:

«Երեխան դառնում է կռվախնձոր, նրան մի ծնողից մյուսին տալու համար գործը հասնում է ոստիկանությանը: Բարձրացվում են հարցեր, ծնողի, տատիկի, պապիկի տեսակցության հետ կապված: Այստեղ ոստիկանությունը որոշակի դերակատարություն ունի և փորձում ենք աջակցել երեխաներին»,-ասաց Նելլի Դուրյանը` նշելով, որ աշխատանքային խորհրդաժողովի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնվել է նաև ՄԱԿ-ի գրասենյակում:

Նելլի Դուրյանը նշեց, որ ոստիկանության տեսադաշտում  հայտնված երեխաները հիմնականում միակողմանի ընտանիքիներից են՝ միայնակ մայրեր, որոնք չեն կարողանում շփվել երեխաների հետ, հասկանալ դեռահասի խնդիրները:

Ոստիկանության գնդապետը, խոսելով  ընտանեկան բռնությունների մասին, նշեց, որ այդ առումով հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացել է: Մարդիկ տեղյակ են, գիտեն, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ էլ, այդ հարցերով դիմելիությունն ավելանում է:

Նելլի Դուրյանը նկատեց, որ այլ պետությունների համեմատ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների թիվը բավական ցածր է:

«Մեզ համար ուրախանալին այն է, որ նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրվել, չնայած դրան, պետք է հասնել նրան, որ ընդհանրապես բռնություն չլինի, ոչ ընտանիքում, ոչ հաստատություններում, փողոցներում»,-հավելեց Նելլի Դուրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում