Ընտրությունները Հայաստանում վերածվել են նպատակի, երբեմն՝ ինքնանպատակի: Հայաստանն առայժմ մնում է նպատակ չունեցող պետություն, նա վախենում է իր առջև նպատակներ դնել: Արդյունքում առկա են իրավիճակային, հիմնականում՝ սխալ լուծումներ: Դրանց գործադրման ժամանակ հաշվի չեն առնվում ապագա հնարավորությունները: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: