Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այս քայլը համարելով  աշխարհում արդարության եւս մեկ հաղթանակ:

Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Հպարտ եմ, որ իմ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, տարիներ շարունակ չունենալով պետականություն, կարողացել է ստեղծել ժողովրդավարական եւ կայուն պետություն, որն այսօր օգնում է այլոց հաղթահարել իրենց առջեւ ծառացած նմանատիպ խնդիրները»:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով. մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, իսկ Ադրբեջանը, հակառակը, գնալով թուլացնում է ժողովրդավարությունը:

Պետր Միկիսկան ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ  Արա Բաբլոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի եւ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորագրերը:

Դեսպան Միկիսկան անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ վերահաստատել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղղված Չեխիա այցելելու հրավերը :

Պետր Միկիսկան կարեւորել է փոխայցերի, ուսանողների եւ բժիշկների փոխանակման ծրագրերի դերը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին, նոր խորհրդարանում ընդդիմության գործունեությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում