Վրաստանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ակտիվ համագործակցությունը վերջին տարիներին հասել է բարձր մակարդակի:
«Վրաստանը հստակ որոշել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, մենք ակտիվ կշարունակենք դաշինքին ինտեգրման գործընթացը, կշարունակենք այդ ուղղությամբ բարեփոխումները»,- նշել է վարչապետը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին իր հերթին նշել է, որ վեհաժողովն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու Վրաստանի որոշմանը: