Ուկրաինայի Խարկովի երկրամասի իրավապահ մարմինները բացահայտել են խմբավորում, որն օգնել է մարդկանց անօրինական հատել պետական սահմանը:
Ինչպես հաղորդում է Status quo կայքը, մարդկանց տեղափոխման գործընթացը կազմակերպել են 26-ից 57 տարեկան 4 քաղաքացիներ: Նրանց «հաճախորդները» հիմնականում եղել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
Նշվում է, որ չարագործները հանցավոր ծրագիրը մշակել էին 2016թ. փետրվարին: Տղամարդիկ լավ ծանոթ են եղել պետական սահմանը հատելու կարգին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում օտարերկրացիների մնալու կանոններին: Հարուցվել է քրեական գործ: