Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրել է հակաօդային պաշտպանության «երկիր-երկինք» նոր հրթիռի փորձարկման տեսանյութը:
Մայիսի 28-ի առավոտյան Կորեյի Կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդել է «երկիր-օդ» հրթիռի փորձարկման մասին: Փորձարկանը մասնակցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, որը գոհ է մնացել տեսածից և հրահանգել է սպառազինման նոր տեսակի սերիական արտադրություն սկսել:
Մասնագետները հաղորդել են, որ հրթիռն արձակվել է այսպես կոչված սառը տեխնոլոգիայով: