Գերմանիայի անվտանգության ծառայությունները հետևում են մարտարվեստի դպրոցների Systema ցանցին, որում, նրանց տվյալներով, գործում են ռուսական հետախուզության «բջիջներ»։ Այս մասին գրում է Focus-ը։
Պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի իրավապահ մարմինները Systema-ին կասկածում են զինծառայողների, ոստիկանության աշխատողների և արդարադատության մարմինների հավաքագրման մեջ՝ ցանցը զարգացնելու և իրազեկիչներ հավաքելու նպատակով։
Դպրոցները գործում են Գերմանիայի 30 քաղաքներում։ Լրագրողների խոքով՝ դրանք չեն թաքցնում իրենց կապերը ռուսական հատուկծառայությունների հետ։
«Մեր ողջ ազատականությամբ հանդերձ՝ մենք այլևս չենք կարող հաշտվել դրա հետ»,-պարբերականին ասել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության աղբյուրը։
Անվտանգության ոլորտի փորձագետները կարծում են, որ «քնած բջիջները» կարող են ակտիվանալ Բունդեսթագում սեպտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին։