Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հին ու Նոր Հայաստանների բախումը

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, գործարար Ռուբեն Վարդանյանն անուղղակիորեն աջակցեց նրան` խոսելով վերջին շանսի մասին, որն այլևս կարող ենք չունենալ: Իհարկե, հեռու է այն միտքը, որ Վարդանյանը կարող է մեկ մարդու հետ կապել համակարգային փոփոխությունների հեռանկարը: Ըստ ամենայնի, նա զարգացրել է փոփոխության էֆեկտի գաղափարը, այն միտքը, որ գոնե ֆորմալ առումով համակարգի հետ չասոցացվող մարդը կարող է նորի, կրեատիվի խորհրդանիշ լինել:

Ինչ մտքով էլ Վարդանյանն ամիսներ առաջ ասած լինի իր միտքը` երեկ անձամբ ակամայից բացահայտեց, որ պետք չէ հույսեր ունենալ, թե Կարեն Կարապետյանը կբարեփոխի համակարգը, իսկ գլոբալ իմաստով` պետք չէ առհասարակ հուսալ, որ հայաստանյան համակարգը կարող է բարեփոխվել, որովհետև օլիգարխիան ու կրիմինալը ռեֆորմի չեն ենթարկվում` իրենց ծագումնաբանությամբ, արժեհամակարգով, բնույթով: Եթե նույնիսկ դրանց վերափաթեթավորենք ու տանք «նոր ոգի» անունը:

Սակայն գանք Ռուբեն Վարդանյանի երեկվա ակամա բացահայտմանը: Այդպես եմ ասում, որովհետև Վարդանյանն իրականում իր հերթական լուսավոր նախաձեռնությամբ`«Ավրորայով» էր զբաղված և հաստատ ինչ-որ բան բացահայտելու ցանկություն չուներ: Ինչ-որ բան բացահայտվեց այն մարդկանց համար, ովքեր վերլուծելու ունակություն ունեն և երեկ երեկոյան հետևում էին «Ավրորայի» բարձրակարգ միջոցառմանը, որն, ի դեպ, հատկապես արժեքավոր է դառնում Երևանում անցկացվելու պարագայով և այն հանգամանքով, որ Հայաստանի մայրաքաղաք է բերում աշխարհահռչակ մարդկանց: Օրինակ, երեկ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակի 2017 թվականի գլխավոր մրցանակակրի անունը:

Հիմա վերադառնանք մեր վերլուծելու, զուհահեռներ անցկացնելու կարողությանը և հիշենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Կարեն Կարապետյանը` ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի դեմքով, խոստանում էր ոչ միայն ներդրումներ, այլ նաև` նոր բիզնես կուլտուրա: Մի կողմ թողնենք երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբ»-ի փողերի ծագումնաբանությունը, որը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում հեռանկարային, զարգացում ապահովող ներդրումների հնարավորությունը: Դա սկզբունքային հարց է, սակայն հիմա ավելի կարևոր է հասկանալ, որ Կարեն Կարապետյանի «ճաշակը» փաստորեն Սամվել Կարապետյանն է, որի ճաշակն էլ` «Տաշիր» մրցանակաբաշխությունն է:

Իհարկե, առնվազն կոռեկտ չէ համեմատություններ կատարել «Ավրորա» և «Տաշիր» նախագծերի միջև: Դա մոտավորապես նույնն է, որ համեմատություններ անենք դասական և ռաբիս երաժշտությունների միջև: Սակայն ուշագրավ մի հանգամանք կա, որ բացահայտում է մտածողության այն էական, որակական տարբերությունը, որ առկա է Վարդանյանի և Կարապետյանների միջև:

«Ավրորան» արժևորում է Հայաստանը և չնայած իր բարձր հեղինակությանը` միջոցառումներն անցկացնում է Երևանում և ոչ թե, ասենք, Լոնդոնում կամ Նյու Յորքում: Սա բացահայտում է Վարդանյանի ձգտունը` ստեղծել նոր Հայաստան` կրեատիվ իմիջով, որն աշխարհին տալու բան ունի: Վարդանյանը երազում է հաջորդ «Ավրորան» անցկացնել խաղաղ Հալեպում, Դերզորում, այսինքն` Հայաստանի և հայության անունից ներկայացվող նախագիծը քաղաքակրթական հստակ վեկտոր ունի և ձգտում է այնտեղ, որտեղ մարդն է` իր պրոբլեմներով, խաղաղության ձգտումով:

Հիմա գանք Սամվել Կարապետյանին, ով իր «Տաշիր» մրցանաբակաբաշխությունն անցկացնում է Մոսկվայում` անուղղակի հասկացնելով, որ իր պատկերացումներում Հայաստանը ռուսական կայսրության մաս է, ծայրագավառ: Սամվել Կարապետյանը նոր Հայաստանի խնդիր չի դնում. նա փորձում է վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով և ռուսական կապիտալով գնել Հայաստանի իշխանությունն, ընդ որում` դա գնահատում է ընդամենը երեք միլիարդ դոլար: Ռուբեն Վարդանյանն ասում է, որ «Ավրորան» կառավարություններին սիրաշահելու կամ քննադատելու միտում չունի, ապաքաղաքական է։ Այսինքն, անուղղակի հասկացնում է, որ Սերժ Սարգսյանն ու մյուսները դահլիճում են սեփական նախաձեռնությամբ: Իսկ Կարապետյանը «Տաշիրը» Մոսկվայում է անցկացնում` կայսրության մայրաքաղաքում իր կշիռը ցույց տալու, դա հայաստանյան պրոցեսներում օգտագործելու հանար:

Կարապետյանը ոչ միայն նոր համակարգի ու արժեհամակարգի կրող չէ, այլ մարդ է, ով Հայաստանի իշխանության հարցը փորձում է լուծել Մոսկվայի միջոցով: Կներեք, բայց գեղջկական, պրովինցիալ մտածողության հետևանք է «Տաշիր» մրցանակաբաշխությունը ոչ թե Տաշիրում, այլ նույնիսկ Երևանում անցկացնելը, էլ չասած` Մոսկվայի մասին: Սա բացահայտում է մարդու արժեհամակարգը. Տաշիրը նրա համար քվե ապահովող «մեքենա» է, ոչ թե` խորհրդանիշ, որով նոր իմիջ կարող է ստեղծվել ոչ միայն այդ տարածաշրջանի, այլ նաև` Հայաստանի հանար:

Փաստարկները, թե Տաշիրը փոքր է նման միջոցառման համար, ծիծաղելի ու նույնիսկ վիրավորական են, որովհետև որևէ մեկն, օրինակ, պատկերացնո՞ւմ է, որ դարձյալ փոքր Սան Ռեմոն իր փառատոնն անցկացնի Փարիզում: Եթե չլիներ «Ավրորայի» երեկվա բարձր ակորդը, գուցե չմտածեինք այս զուգահեռների մասին:

Ակամայից պարզ է, որ իշխանության «նոր» և «հին» «ոգիների» տարբերությունն այն է, որ, ասենք, Ալեքսանյան Սամոն, ի տարբերություն Դոն Պիպոյի, ռուսերեն չգիտի կամ, ասենք, Գագիկ Ծառուկյանի մենյույում առաջատար տեղ ունի հայկական քյաբաբը, իսկ Տաշիրի Սամվելի մոտ` սպագետին: Այսքան պրիմիտիվացանք, որպեսզի ցույց տանք, որ «նոր ոգի» գոյություն չունի, այն ընդամենը նույն քրեաօլիգարխիկ համակարգի նոր անվանումն է:

Մեզ պետք է ոչ թե գործող համակարգի «եվրոռեմոնտ», այլ իրական ինտեգրում Եվրոպային` նոր Հայաստանի դեմքով: «Ավրորան» ճանապարհի մեկնարկն է, ափսոս ճանապարհը երկար է ու բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում