TechCrunch տեխնոլոգիական պորտալն աշխարհին ներկայացրել է աշխարհի ամենախելամիտ ու ճարպիկ ռոբոտը։ Մշակողները «սովորեցրել» են Dex-Net ռոբոտին գնահատել օբյեկտները և որոշում ընդունել դրանք բռնելու օպտիմալ եղանակի վերաբերյալ՝ դրանց բարձրացումից առաջ։
Սովորեցման գործընթացում ռոբոտին ցույց են տվել տարբեր ձև ունեցող օբյեկտների ավելի քան 6 մլն պատկեր։ Dex-Net-ը գնահատում է առարկան 3D-պրոյեկցիայում։ Այդ գործողություների վրա ռոբոտը ծախսում է մեկ վայրկյանից քիչ ժամանակ։
Փորձի ժամանակ գիտնականներն առաջարկել են Dex-Net-ին բարձրացնել 10 առարկա, որոնք նա նախկինում չի «տեսել»։ Ռոբոտը չի հաղթահարել միայն մեկի պարագայում։ Պորտալը նշում է, որ սարքն առանձնանում է բարձր հուսալիությամբ՝ չնայած արհեստականորեն ձեռք բերված փորձին։