Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

1976-1978 թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Ինչու և ինչպես սերիական հայ հանցագործի զոհը դարձավ 20-ամյա ուսանողուհին

Խորհրդային Հայաստանում սերիական հանցագործների առկայության մասին չէր խոսվում: Բայց այդպիսի հանցագործներ այն ժամանակ էլ կային: Նրանք երբեմն բացահայտվում էին նույն ձեռագրով կատարած հանցագործությունների վերլուծության, դրանց հանգամանքների համադրության արդյունքում:

1978 թվականի հունվարի 6-ին 20-ամյա ուսանողուհի Արմինեն մեկնեց Հոկտեմբերյանում բնակվող ծնողներին այցի:

Հունվարի 7-ի երեկոյան Արմինեն գնաց մշակույթի տուն՝ երիտասարդական երեկույթի: Այդ երեկույթից Արմինեն այլևս չվերադարձավ տուն:

Անհանգստացած ծնողները հարազատների հետ սկսեցին փնտրել Արմինեին: Հաջորդ օրը աղջկա դիակը գտան մոտակա ջրանցքում:

Դիակը ջրանցքի հատակին էր, մեջքի վրա պառկած: Ձեռքերը ծալված էին, ոտքերը՝ ուղիղ: Զուգագուլպան իջած էր մի ոտքից ու մնացել էր կոշիկի ճտքին, իսկ մյուս ոտքի ճտքակոշիկը չկար:

Դիակի վրա վնասվածքներ կային՝ գլխի աջ գագաթամասի արյունազեղում, ճմլվածք՝ քթի ձախ հատվածում, շրթունքների լորձաթաղանթի արյունազեղում, վահանաձև կռճիկի փափուկ հյուսվածքներում արյունազեղում, քերծվածքներ ու արյունազեղումներ ձեռքերին ու ոտքերին, սեռական օրգանների վնասվածքներ:

Ջրանցքի ափին՝ դիակի հայտնաբերման վայրից 38 մետր հեռավորության վրա, սպանվածի ցիրուցան հագուստներն էին՝ մուշտակը, գլխարկը, աջ ճտքակոշիկը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի դեմքի ու պարանոցի վնասվածքները կարող էին առաջանալ  խեղդելու, իսկ ոտքերի ու ձեռքերի վնասվածքները՝ մարմինը քարշ տալու հետևանքով:

Ըստ եզրակացության՝ մահից առաջ տուժողը ենթարկվել էր սեռական բռնության՝ բռնաբարվել էր:

Տուժողի մահը կարող էր վրա հասնել ինչպես սառչելու, այնպես էլ շնչուղիները սեղմելու արդյունքում:

Հանցագործության բացահայտման համար ստեղծվեց քննչական խումբ:

Ստուգվեց Արմինեի ծանոթների շրջանակը, հատկապես ուշադրություն դարձվեց այն մարդկանց վրա, ում հետ Արմինեն շփվել էր հունվարի 7-ին:

Քննիչների ուշադրությունը գրավեց Գուրգեն Ա.-ն, ով նախկինում դատապարտված էր եղել խուլիգանության համար: Հայտնի էր, որ Գուրգենը մի քանի անգամ Արմինեին առաջարկել էր ընկերություն անել, ամուսնանալ:

Այս վարկածը չհաստատվեց՝ Գուրգենը ալիբի ուներ:

Վկաները հայտնել էին, որ Արմինեն մշակույթի տնից դուրս էր եկել ժամը 23-ի սահմաններում: Ժամը 23-ն անց 15-ի սահմաններում Արմինեի ծնողների տանից ոչ հեռու կնոջ ճիչ էր լսվել, բայց դրան նշանակություն չէին տվել:

Բազմաթիվ երիտասարդներ հարցաքննվեցին, ովքեր մասնակցել էին մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը: Ստուգվեց յուրաքանչյուրի այլուրեքությունը:

Քննչական խումբը օպերատիվ աշխատողներին հանձնարարեց ստուգել նախկինում կատարված այն դեպքերը, երբ հարձակման էին ենթարկվել կանայք:

Ստացված տեղեկատվության մեջ քննիչների ուշադրությունը գրավեց երկու տարվա վաղեմության՝ 1976 թվականի ապրիլին կատարված մի դեպք:

Պահածոների գործարանից ոչ հեռու հարձակման էր ենթարկվել ռեստորանի մատուցողուհին: Հարձակումը կատարել էր վարորդ Սուրեն Բ.-ն: Վերջինս նախկինում դատապարտված էր եղել կողոպուտի և ավտոառևանգման համար:

Բացատրություն տալու համար դատախազություն հրավիրվեցին Սուրենն ու նրա կինը: Երկուսն էլ պնդեցին, որ ինչպես հունվարի 7-ին, այնպես էլ հունվարի  8-ին իրենք տանն են եղել, ոչ մի րոպե տանից չեն բացակայել:

Դատախազություն հրավիրվեց հարձակման ենթարկված մատուցողուհին: 1976 թվականի ապրիլի 22-ին, ժամը 23-ի սահմաններում նա աշխատանքից հետո տուն էր վերադառնում: Երբ հասել է պահածոների գործարանի մոտ, նրա վրա անսպասելի հարձակվել է մի տղամարդ, ում մատուցողուհին մի քանի անգամ տեսել էր քաղաքում:

Տղամարդը հարվածներ է հասցրել նրան, սկսել է խեղդել: Իսկ երբ կինը թուլացել է, նա փորձել է բռնաբարել նրան: Կինը ակտիվորեն դիմադրել է, նույնիսկ կարողացել է ազատվել հարձակվողից ու վազելով հեռացել է որոշ տարածություն: Բայց տղամարդը հասել է նրան, բռնել ու հարվածներ է հասցրել: Կինը օգնություն է կանչել ու նրա բախտից նրա ձայնը լսել են այդ կողմով անցնող մարդիկ, շտապել են օգնության: Սուրենը, այդ մարդկանց  տեսնելով, կնոջը թողել ու փախել է:

Կինը հայտնել է, որ հարձակվողին դիմադրելու ընթացքում ինքը մի քանի անգամ գոռացել է, թե ճանաչել է նրան, դիմելու է միլիցիա:

Հաջորդ օրը տուժողին հանդիպել է մի կին, ասել է, թե վարորդ Սուրենի մայրն է: Նա խնդրել է որդու դեմ բողոք չներկայացնել:

Սուրենի մորը հրավիրեցին հարցաքննության: Նա հիշեց, որ երկու տարի առաջ որդին ասել է, թե ծեծել է ռեստորանի մատուցողուհուն, մորը խնդրել է միջնորդել, որպեսզի կինը չբողոքի: Մայրն էլ կատարել է որդու խնդրանքը:

Ստուգվեց Սուրենի ներկայացրած ալիբին:

Սուրենի բարեկամուհիներից մեկը հայտնեց, որ հունվարի 7-ի երեկոյան իրենց տուն է գնացել Սուրենի կինն ու դժգոհել է, թե Սուրենն իրեն մենակ է թողել, գնացել է ինչ-որ տեղ:

Սուրենի կինը նորից հրավիրվեց հարցաքննության: Այս անգամ նա ընդունեց, որ իրականում Սուրենը հունվարի 7-ի ուշ երեկոյան տանը չի եղել: Նա տուն է գնացել կեսգիշերից հետո: Կինը տեսել է, որ ամուսինը խոհանոցում լվանում է ձեռքերը: Նրա տաբատի փողքերը թաց էին:

Սուրենը խնդրել է կնոջը՝ հարկ եղած դեպքում հայտնել, թե իրենք հունվարի 7-ի ամբողջ երեկոն անցկացրել են տանը՝ միասին:

Քննության ընթացքում վեր հանվեց Սուրենի կատարած ևս մի հարձակման դեպք:

1977 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 22-ի սահմաններում Սուրենը հարձակվել էր պահածոների գործարանի մի բանվորուհու վրա, նրան քարշ էր տվել մոտակա կիսակառույց շինությունը: Բայց կինը սկսել էր գոռալ, թե վեներական հիվանդություն ունի, Սուրենը նրան բաց էր թողել…

Առգրավվեցին ու զննվեցին Սուրենի հագուստները, որ նրա հագին էին եղել 1978  թվականի հունվարի 7-ին:

Փորձաքննության եզրակացությամբ՝ Սուրենի տաբատի ու վարտիքի վրա արյան հետքեր հայտնաբերվեցին, չէր բացառվում, որ դրանք լինեին տուժող Արմինեի արյան հետքերը: Սուրենի հագուստի վրա հայտնաբերվեցին Արմինեի հագուստի մանրաթելերը…

Սուրենը  չէր ընդունում  Արմինեի վրա հարձակվելու մեղադրանքը: Մյուս կանանց դրվագները ևս նա չէր ընդունում, միայն բանվորուհու դրվագով ընդունեց, որ գրկել է այդ կնոջը՝ ուշ երեկոյան տեսնելով փողոցում:

Դատարանը ապացույցների համակցությամբ հաստատված համարեց, որ Սուրեն Բ.-ն երեք դրվագով հարձակվել է կանանց վրա՝ նրանց սեռական բռնության ենթարկելու նպատակով: Վերջին հարձակումն ավարտվել է տուժողի սպանությամբ:

Ժողդատարանը Սուրեն Բ.-ին մեղավոր ճանաչել ու դատապարտեց պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

Գերագույն դատարանը դատավճիռը թողեց անփոփոխ:

Ըստ քրեական գործում արված նշումի՝ դատավճիռն ի կատար է ածվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում