Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

ՀՀԿ-ն ազդարարում է կուլակաթափությա՞ն մեկնարկը

Այսօր Լոռիում, որտեղ նշվում էր Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը, սենսացիոն, նույնիսկ կարելի է ասել` հեղափոխական հայտարարություն է արել խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի»,-ասել է նա: Սա այն քիչ, հազվագյուտ դեպքերից է, երբ Հանրապետականի խոսնակը խոսում է ոչ թե էլիտա կոչվածի, այլ հենց ժողովրդի սրտից: Հասարակ մարդիկ գրեթե ամեն օր, տարբեր առիթներով, այդ նախադասությունն օգտագործում են և ունեն դրա բացատրությունը:

Աղքատության ճիրաններում հայտնված հասարակությունը կարծում է, որ Հայաստանում հարստացածների մեծ մասը սովորական թալանչիներ են, որ իրենց թե առաջին և թե մնացած միլիոնները կուտակել են ժողովրդի քրտինքի հաշվին` նրան կեղեքելով ու հարստահարելով: Շարքային մարդիկ մտածում են, որ իշխանությունն ու փողը, իշխանությունն ու թալանը հոմանիշներ են ու յուրաքանչյու օր պահանջում են, որ մեր հասարակության «լֆիկացած» ու «դոդացած» հատվածը դատարկի գրպանները` հանուն արդարության, այսինքն` ժողովրդի հետ կիսվի այն, ինչը նույն ժողովրդից թալանել է: Արդյո՞ք, նույն կերպ է մտածում Շարմազանովը և հոգու խորքում վստահ է, որ իր «սիրելի» նախագահի հովանու ներքո «բարգավաճող» օլիգարխները ժողովրդի հետ կիսվելու անհրաժեշտություն ունեն: Թե՞ Շարմազանովը կարծում է, թե առայժմ «արդարության» հաստատումը պետք է սահմանափակել միայն համակարգի ներսում, որովհետև, մեղմ ասած, արդար չէ, որ Մալաթիայի Սամոն, ՍԱՍ-ի Արտակը, Դերժավայի Արկադին իշխանության շնորհիվ միլիարդներ են դիզում, իսկ նույն Շարմազանովը կամ Աշոտյանը նույն այդ իշխանության երեսից ամեն օր «թուք ու մուր» են «ուտում»:

Շարմազանովի կոչը գուցե տեղավորվում է բացառապես ներհամակարգային պայքարի համատեքստում: Գուցե ԱԺ փոխխոսնակը ուղակի մեծահարուստներին` ներդրումներ անելու կոչ է անում, թեև դա ծիծաղելի կլինի, որովհետև մեր օլիգարխները բոլորից լավ գիտեն, որ Հայաստանը ոչ թե փող ներդնելու, այլ` փողեր «լվալու» տեղ է: Արդյո՞ք մեր օլիգարխներին պետք է ստիպել, որ «մուծվեն», եթե նրանք ինքնակամ «չդատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի»:

Արդյո՞ք Շարմազանովի հայտարարությունը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ և Հայաստանում սպասվում է սեփականության նոր վերաբաժանում` իշխանության փոխանցման կամ վերարտադրության ֆոնին: Սրանք բնավ էլ հռետորական հարցեր չեն, եթե նկատի ունենանք, որ Շարմազանովը միշտ աչքի է ընկել զուսպ և Սերժ Սարգսյանի դիրքորոշումներն արտահայտող տեսակետներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում