ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը պատմել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան փոխել է պայքարի մարտավարությունը։ Այս մասին նա հայտնել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Մենք արդեն հրաժարվել ենք տաղտկալի մարտավարությունից, երբ մղում ենք նրանց Իրաքում ու Սիրիայում մի դիրքից մյուսը, և անցել նրանց շրջապատելու դեպքում ոչնչացման մարտավարության»,-ասել է Մետիսը։
Նրա խոսքով՝ կոալիցիան մտադիր է թույլ չտալ այլ երկրներից ԴԱԻՇ-ի գրոհայիններին տուն վերադառնալ։ Պենտագոնի ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ շրջապատման ու թիրախային ոչնչացման մարտավարությունն է դառնում կոալիցիայի համար հիմնական։