Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Շուշան Պետրոսյանի հայտարարության հիման վրա պետք է ծառայողական քննություն անցկացնել

Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք դրա կարիքը կար, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ առաջարկվում է Հայաստանում ստեղծել տեղեկատվության ազատության խորհուրդ՝ լիազոր մարմին, որը պետք է օրենքի ուժով պաշտպանի իր ենթակա ինչ-որ կառույց. «Բայց օրենքը փոխել միայն այդ խորհուրդը ստեղծելու համար, անիմաստ է, որովհետև ՄԻՊ-ի մասին օրենքով պաշտպանն իրավունք ունի իր գործառույթների իրականացման շրջանակներում ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ, հանձնախմբեր, այսինքն՝ կարիք չկար փոփոխություն կատարել օրենքի մեջ»:

Սաքունցի խոսքով՝ տեղեկատվության ազատության հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան. «Խոսքը վերաբերում է պետական, ծառայողական գաղտիքներ հասկացողությանը, տեղեկատվության ազատության սահմանափակումների հիմնավորումներին, այս հարցերն են վիճահարույց»:

«Տեղեկությունների տարածման, տեղեկություններ ստանալու ազատությունը կարող է սահմանափակվել միմիայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական պետությանը՝ ելնելով անվտանգության խնդիրներից, այլոց արժանապատվության, անձնական տվյալների գաղտնիության հանգամանքներից և այլն»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Ա. Սաքունցն անդրադարձավ նաև ԱԺ առաջին նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտարարությանը, որ պատերազմական գործողությունների ժամանակ որոշ հրապարակումների հետևանքով կոնկրետ մարտական գործողություն է խափանվել:

«Ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ մենք ականատես եղանք, որ պետական կամ ծառայողական գաղտնիքի անվան տակ կոծկվում էին հանցագործություններ, և որևէ մեկը որևիցե փաստ չի կարող ներկայացնել, որ որևէ հրապարակում ազդել է մարտական գործողությունների խափանման վրա:

Շուշան Պետրոսյանի հայտարարության հիման վրա պաշտպանական գերատեսչությունն պետք է ծառայողական քննություն անցկացնի, թե ով է արտահոսք թույլ տվել»,- նշեց Ա. Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում