ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը կարծում է, որ պատերազմը Հյուսիսային Կորեայի հետ, եթե այն սկսվի, կլինի «աղետալի»։ Այս մասին նա հայտարարել է CBS News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հակամարտությունը Հյուսիսային Կորեայում հավանաբար կլինի մարդկության մեծամասնության կյանքում պայքարի վատագույն տեսակը։
Մետիսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան սպառնալիք է ներկայացնում իրեն շրջապատող երկրների, ներառյալ Ճապոնիայի, Չինաստանի և Ռուսաստանի համար։
«Սակայն էությունը նրանում է, որ դա աղետալի պատերազմ կլինի, եթե այն վերածվի մարտի, եթե մենք չկարողանանք կարգավորել այդ իրավիճակը դիվանագիտական միջոցներով»,-ասել է նա։