Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան հայտնել է, որ իր Boeing 707 օդանավը նվիրում է ավստրալական միությանը, որը զբաղվում է պատմական օդանավերի վերականգնմամբ (Historical Aircraft Restoration society, HARS)։ Այս մասին դերասանը հայտնել է իր պաշտոնական կայքում։ Թանգարանը գտնվում է Ալբիոն-Պարկում՝ Սիդնեյից 140 կմ հարավ։
Տրավոլտան հիշեցրել է, որ իր Boeing 707-ը 1964 թվականից թռիչքներ է իրականացրել ավստրալական Qantas ավիաընկերության կազմում, որից հետո վերափոխվել մասնավոր օգտագործման համար։
Օդանավը ներկայում բավականին շատ աշխատանք է պահանջում՝ թռիչքային վիճակի բերելու համար։