Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ավելի մեծ պատասխանատվություն դրսևորել և սեփական ձեռքերի մեջ առնել Եվրոպայի ճակատագիրը։ Այս մասին հայտնում է Die Welt-ը։
«Արդեն անցել են ժամանակները, երբ մենք կարող էինք մեկս մյուսի վրա լիովին հույս դնել, ես զգացել եմ դա վերջին օրերին»,-ասել է նա։
Մերկելը հավելել է, որ Եվրոպան պետք է բարեկամական հարաբերությունների մեջ գտնվի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի ու այլ երկրների հետ՝ ինչպես «բարի հարևանների»։ «Բայց մենք պետք է իմանանք՝ մեզ պետք է պայքարել մեր իրավունքների, մեր ապագայի համար, եվրոպացիները պետք է իրենց ճակատագրը սեփական ձեռքը վերցնեն»,-ասել է կանցլերը։