Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են. ՍԴ նախկին անդամի բաց նամակը օլիգարխներին

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը բաց նամակ է հղել օլիգարխներին։ Իր նամակում նա բերում է եվրոպացի մեծահարուստների օրինակը և թերևս, հռետորական հարցեր հնչեցնում հայաստանյան օլիգարխներին ուղղված։

«Սիրելի՛ բարեկամ։ Անկեղծ ասած, երբ գրեցի «սիրելի», անմիջապես փոշմանեցի, քանզի ինձ համար դուք ոչ «սիրելի» եք, ոչ «հարգելի», ոչ էլ «մեծարգո», պարզապես քաղաքավարական կանոնները ստիպեցին թողնել այդ բառը: Վերջերս առիթ եղավ վերստին կարդալու իտալական Մեդիչինների գերդաստանի պատմությունը, ինչն էլ ստիպեց ձեզ դիմել:

Բանն այն է, որ այդ ընտանիքը իր ժամանակին եղել է Եվրոպայի ամենահարուստը, որը ֆինանսավորել է եվրոպական թագավորներին ու իշխաններին: Բայց այսօր Մեդիչինները մնացել են պատմության էջերում և հիշվում են ոչ թե իրենց հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, որ թողել են Իտալիային ու ամբողջ Եվրոպային: Այսօր նրանք հարգանքով հիշվում են որպես «Վերածննդի կնքահայր»: Այսօր իտալացիները հպարտությամբ ամբողջ աշխարհին ցուցադրում են Ֆլորենցիան:

Այդ նրանք են ի հայտ բերել և աշխարհին տվել Վերածննդի հանճարեղ ճարտարապետներին, նկարիչներին, քանդակագործներին (Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո և շատ ու շատ ուրիշներ): Մի այլ օրինակ: Պորտուգալիայում այսօր էլ մեծագույն հարգանքով են հիշում մեծահարուստ Գ. Գյուլբենկյանին, բայց ոչ նրա հարստության համար, այլ այն հարուստ մշակութային ժառանգության համար, որ նա նվիրաբերեց Պորտուգալիային:

Եվ անցյալում, և այսօր նրա հիմնադրամի կրթաթոշակներով են ուսում ստացել բազմաթիվ ուսանողներ, որոնք դարձել են հանրահայտ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Այս տողերը գրելիս ակամա հիշեցի Ալ. Մակեդոնացու անվան հետ առնչվող մի պատում, ըստ որի՝ նրան թաղելիս դագաղում Մակեդոնացու ձեռքերը եղել են դագաղից դուրս պարզած, այսինքն՝ նա դրանով ցանկացել է ի տես մարդկանց հայտնել, որ ինքը իր հետ ոչինչ չի տանում, այլ թողնում է իր գործը: Չերկարացնեմ, ուղղակի ուզում եմ հարցնել՝ իսկ դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են: Ո՞ւր են ձեր դավինչիները, միքելանջելոները:

Բայց հանգիստ թողնենք եվրոպացիներին, դառնանք ինքներս մեզ: 20-ական թթ. Ա. Մյասնիկյանը Հայաստան հրավիրեց մի մեծ խումբ հայ մտավորականների, որոնք իրենց պարտքը համարեցին թողնել բարեկեցիկ կյանքը, գալ քանդված Հայաստան և շենացնել այն: Այդ նրանք էին, որ կյանքի կոչեցին Երևանի համալսարանը և գիտությունների ակադեմիան: Բայց դուք գիտե՞ք արդյոք, թե ովքեր էին այդ մտավորականները և ինչպես էին դարձել նշանավոր գիտնականներ: Նրանք հիմնականում լինելով աղքատ ընտանիքների զավակներ՝ սովորել էին հայ մեծահարուստների կրթաթոշակներով:

Դա է պատճառը, որ մենք այսօր ե՛ւ սիրով, ե՛ւ հարգանքով ենք հիշում Ա. Մանթաշովին, Արամյաններին, Անանովներին և շատ ու շատ ուրիշների: Այդ նրանք էին, որ հայաշատ վայրերում կառուցում էին եկեղեցիներ, դպրոցներ, օրիորդաց վարժարաններ, մշակութային օջախներ, հիվանդանոցներ: Այդ նրանց հիմնած դպրոցներում էին սովորում մեր շատ հայտնի մտավորականներ, և այդ դպրոցները այդ երկրների լավագույն դպրոցներն էին:

Այդ նրանք էին, որ շենացրին Թիֆլիսն ու Բաքուն և շատ այլ քաղաքներ Կովկասում և այլուր: Նրանց բախտ չվիճակվեց շենացնել Հայաստանը. իսկ դուք, որ արժանացել եք այդ բախտին, չկարողացաք դրան արժանի լինել: Դուք նրանցից սովորեցիք միայն եկեղեցիներ կառուցել՝ մոռանալով, որ նրանք դա կատարում էին հայապահպանության նպատակով, իսկ դուք ձեր անունը անմահացնելու համար: Այնինչ այսօր հրատապ է մեր հազարամյա կիսաքանդ եկեղեցիները վերականգնելը: Դուք տառապում եք մի հյուծիչ փառամոլությամբ և ցուցամոլությամբ:

Դուք ցանկանում եք մյուսներից տարբերվել ամենաթանկ մեքենայով, ամենաշքեղ առանձնատնով, ամենաշատ թիկնապահներով, Ձեր կանանց շքեղ հագուստներով, Ձեր երեխաներին թիկնապահներով դպրոց ուղարկելով… Չթվարկեմ, դրանք շատ-շատ են: Բայց դուք չեք ուզում հպարտանալ ձեր զավակով, որ ծառայում է հայկական բանակում՝ ամենածանր և վտանգավոր դիրքերում: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Անգլիայի արքայազնը ծառայում Բրիտանական զինված ուժերում, այն էլ ամենածանր՝ ռազմածովային ուժերում՝ ռազմանավում, այսինքն՝ բոլորի աչքի առջև:

Պատկերացնո՞ւմ եք անգլիական լորդը կամ մի որևէ այլ ազնվական խուսափի իր զավակին բանակ ուղարկել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես հասարակությունը կընդունի այդ ազնվականին: Ձեզանից ոմանք կարող են ասել, որ իրենց զավակները ծառայել են բանակում, բայց ախր դուք էլ գիտեք, մյուսներն էլ գիտեն, թե ինչպես մի «ծակ» մտած և ինչ պայմաններում:

Ների՛ր, բարեկամս, դու հարստացար, բայց ազնվական այդպես էլ չդարձար: Այսօր մեր խանութները լեցուն են թուրքական ապրանքներով: Չէ՞ որ թուրքի շահույթը դառնում է մի փամփուշտ, որից այսօր զոհվում է հայ զինվորը:

Չէիք կարող մի քանի արտադրամաս կառուցել, որ այդ քոսոտ ապրանքը այստեղ արտադրվի: Մի թուրքի չափ է՞լ չկանք: Ժամանակը չէ՞, որ մենք արտադրենք այնպիսի ապրանք, որ վաճառվի Թուրքիայում և այլուր: Այսօր անընդհատ գլուխ ենք գովում, թե որքան աշխատանք է կատարվել մեր բանակը վերազինելու համար:

Բայց ո՞ւր էիք դուք ապրիլյան պատերազմից առաջ: Չգիտեի՞ք, որ բանակում շատ բան չկար: Եթե չգիտեիք, ամոթ ձեզ, իսկ եթե գիտեիք ու ոչինչ չձեռնարկեցիք, ավելի ամոթ ձեզ: Դուք մասնաբաժին ունե՞ք հարյուրից ավելի զոհերի հարցում: Միայն թե շատ եմ խնդրում, հանկարծ չասեք, թե դա ձեր գործը չէ: Չեմ ուզում շարունակել, թե ինչ մասնաբաժին ունեք գործազրկության, արտագաղթի, աղքատության և էլի շատ հարցերում: Ձեր ջանքերի շնորհիվ չէ՞ր, որ Հայաստանից խուսափում էր Ք. Քըրքորյանը, և էլի շատ սփյուռքահայ մեծահարուստներ են խուսափում:

Պարզապես, ուզում եմ հիշեցնել, որ դուք շատ եք սիրում, որ ձեզ հարգեն, գովեն, ձեր կատարած քայլերը ցույց տան հեռուստատեսությամբ, պարգևատրվեք մեդալներով ու շքանշաններով, ստանաք գիտական աստիճաններ ու կոչումներ, դառնաք պատգամավոր… մի խոսքով՝ հագեցնեք ձեր սնապարծությունը: Ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ ընկալեն որպես «բիրդան աղա» կամ քաջ Նազար, որն իր ամբողջ իշխանությունը ցուցադրելու համար կարող է միայն ասել՝ «գյադե՛ք, հիմա էլ դեսը կանգնեք»:

Հայերը և՛ բուն Հայաստանում, և՛ բոլոր գաղթօջախներում հայտնի են եղել իրենց օրինապաշտությամբ: Իսկ այսօ՞ր: Ժամանակը չէ՞ հասկանալու, որ օրինապաշտ լինելը լավագույն հպարտությունն է: Եթե առաջին միլիոնը ձեռք բերելու համար անօրինական ճանապարհը ամենալավն է, ապա հարստությունը պահպանելու և բազմապատկելու միջոցը օրինական բիզնեսն է: Չե՞ք կարծում, որ Արցախի հիմնախնդիրը լուծելու լավագույն միջոցը Հայաստանում և Արցախում Սահմանադրությամբ ապրելն է:

Ուզում եմ ձեզ մի խորհուրդ տալ: Ժամանակին թագավորները իրենց ստվերում միշտ պահում էին մեկին (մոտավորապես այնպես, ինչպես Մելիք-Շահնազարը՝ Պըլը Պուղուն), ով բացառիկ իրավունք ուներ թագավորին ասելու նրա արատները: Հետևեք այդ օրինակին, թե չէ կարող եք հայտնվել անդուր վիճակում: Ժամանակն է ուշքի գալ: Որքան արագ բուժվեք ցուցամոլությունից, այնքան լավ ձեզ համար:

Եղբայրաբար՝ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
P.S «Եղբայրաբար» բառը գրեցի անկեղծորեն և հուսով եմ, որ հետագայում չեմ փոշմանի», -նշել է Պողոսյանը իր գրած նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում