Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի, եթե «ֆորս-մաժոր» չլինի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև նոր՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման թիրախային ժամկետը նոյեմբեր ամիսն է:

Թեման «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ինչո՞վ է պայմանավորված այն, որ նոյեմբեր ամիսն է նշվում որպես համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետ:

– Նոյեմբերին լինելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Եթե հիշում եք, 2013-ի նոյեմբերին նախատեսված էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի ու Եվրամիության միջև Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի չունեցավ: Հիմա կրկին համաձայնագրի արդեն ստորագրումը նախատեսվում է իրականացնել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Այն արդեն նախաստորագրված փաստաթուղթ է, և մնացել են միայն տեխնիկական հարցերը: Այլևս չի մնացել բանակցության որևէ չճշտված կետ: Մնում է միայն սպասել նոյեմբերին և հուսալ, որ «ֆորս-մաժոր» չի լինի, և փաստաթուղթը կստորագրվի:

– Իսկ տեսնո՞ւմ եք քաղաքական ինչ-որ խոչընդոտներ, արտաքին ճնշումներ, որոնք կարող են խանգարել համաձայնագրի ստորագրմանը:

– Խոչընդոտներ կարող են լինել, բայց այս փուլում խոչընդոտներ չկան: Եթե լինեին, ապա նախորդ փուլերում պիտի լինեին: Իհարկե, մենք չունենք համաձայնագրի տեքստը, բայց ենթադրվում է, որ արդեն հաշվի են առնվել բոլոր այն սահմանափակումները, որ ունի Հայաստանը՝ պայմանավորված տարբեր կառույցներում իր անդամակցությամբ: Խոսքը մասնավորապես ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և գլխավորապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին է: Փաստաթղթի տեքստը վստահաբար կարտացոլի այդ իրողությունը: Եթե «ֆորս-մաժոր»՝ չնախատեսված իրավիճակ չլինի, փաստաթուղթը կստորագրվի: Երկու կողմերն էլ պատրաստ են դրան: Ենթադրում ենք, որ որևէ խոչընդոտ չկա: Համենայնդեպս, նման ազդակներ չկան: 2013-ին իրավիճակը այլ էր: Այս նոր փուլում բանակցելու շատ բան չկար, որովհետև հիմնական հարցերն արդեն բանակցվել էին մինչև 2013-ը, և պետք էր ընդամենը հարմարեցնել այդ տեքստը նոր իրողություններին: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ որևէ խոչընդոտ չի լինելու, որովհետև այս անգամ կողմերը ոչ թե բանակցում էին ինչ-որ բանի շուրջ, այլ ընդամենը հարմարեցնում էին տեքստը իրողության հետ: Հետևաբար տարբերությունը 2013-ի իրավիճակի հետ շատ մեծ է, և հուսանք, որ 2017թ. նոյեմբերի վերջին, երբ տեղի ունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, փաստաթուղթը կստորագրվի:

– Ի՞նչ օգուտներ է առաջարկում այս նոր փաստաթուղթը Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական բարեփոխումների, առևտրային գործընկերության առումով:

– Ես ծանոթ չեմ փաստաթղթին: Մենք ընդամենը քննարկումների և շփումների մակարդակով գիտենք, որ տարբեր քայլեր նախատեսված են՝ ներառյալ քաղաքական և տնտեսական հատվածը: Հասկանալի է, որ խոսքը բարեփոխումների, ժողովրդավարացման, Մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական որոշակի քայլերի մասին է: Կան որոշակի նկատառումներ նաև անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Բայց պարզ չէ, թե կոնկրետ ինչ ձևաչափերով են դրանք արվելու, ինչ պահանջներ ու պարտավորություններ ունի Հայաստանը այս առումով: Մենք չունենք նաև Ասոցացման համաձայնագրի տեքստը: Սա ևս ժամանակին քննարկումների առիթ տվեց, թե ինչո՞ւ չհրապարակվեց այդ փաստաթուղթը: Այս պահին բոլորիս է հետաքրքրում, թե կոնկրետ ի՞նչ կետեր են ներառված նոր համաձայնագրում:

– Իսկ ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ ունի Եվրամիությունը Հայաստանից՝ եվրոպական ինտեգրման, ժողովրդավարացման, եվրոպական մոդելի պետություն կառուցելու առումով:

– Եվրամիության ակնկալիքներն այն են, որ Հայաստանը լինի կանխատեսելի երկիր, չդառնա ձախողված պետություն (failed state), ձախողի պետականաշինական գործընթացները: Եվրամիության ձգտումն է իր աջակցությամբ քիչ թե շատ գործուն դեր ունենալ այս տարածաշրջանում և ի դեմս նաև Հայաստանի՝ ունենալ գործընկեր: Սրանք են Եվրամիության ակնկալիքները, մետաֆիզիկական ակնկալիքներ չկան. սովորական, գործընկերային ակնկալիքներ են: Հայաստանը պիտի ակնկալիքներ ունենա այս հարաբերություններից, որոնք, իհարկե, մեծ մասամբ դրվեցին ռուս-հայկական հարաբերությունների զոհասեղանին, ուստի Հայաստանի ձգտումը պիտի ավելի մեծ լինի ոչ միայն Եվրամիության հետ հարաբերությունների, այլև բոլոր առումներով՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական զարգացում և այլն: Հայաստանը պիտի շահագրգիռ կողմ լինի, և Հայաստանի եվրոպականացումը ենթադրում է, որ Հայաստանը ավելի կակտիվացնի իր գործունեությունը, դուրս կգա այս կոռուպցիոն, ոչ ժողովրդավարական մեխանիզմների շրջանակներից և կհայտնվի քաղաքակիրթ երկրների շարքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում