ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահված անձանց շրջանակում հայտնել է Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին: Այս մասին հայտնում է Axios լրատվական ընկերության կայքը՝ հղում անելով տեղյակ աղբյուրներին:
Հաղորդվում է, որ այդ վստահված անձանց թվում է Շրջակա միջավայրի պահպանության հարցերով գործակալության ղեկավար Սքոթ Փրյուիթը:
G7-ի ղեկավարներն իտալական Տաորմինա քաղաքում անցկացված գագաթնաժողովի ընթացքում փորձել են համաձայնության գալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում, սակայն ստիպված են եղել ամփոփիչ հռչակագրում խոստովանել իրենց պարտությունը ԱՄՆ-ի դիրքորոշման պատճոռով, որը չի միացել Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի վերանայման համաձայնությանը: Թրամփը Twitter-ում գրել է, որ կլիմայի հարցով որոշում կընդունի հաջորդ շաբաթ: