Հին քաղաքի՝ իրաքյան Մոսուլի (պատմական մասի, որը մինչև հիմա ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ է) ռմբակոծության հետևանքով առնվազն 15 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ առնվազն 15 խաղաղ բնակիչ է զոհվել Մոսուլի արևմտյան մասում գտնվող Հին քաղաքի ռմբակոծության հետևանքով: Զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են: