Կրճատել չի նշանակում, հրաժարվել այդ մարդկանցից: Այս մասին այսօր մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կադրային կրճատումներին:
«Կան պատգամավորների երեխաներ, որոնք արժանի են և եթե պատգամավորի երեխաներ են, չի նշանակում, որ չպետք է որևէ տեղ լինեն: Այդ երեխաները դատապարտված չեն, նրանց ունակությունները պետք է օգտագործել»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում