Շրի-Լանկայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 146-ի, 112 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 122 զոհի և 97 անհետ կորածի մասին: Մոտ 500 000 մարդ լքել է իր տունն աղետի պատճառով:
Բնական աղետների դեմ պայքարի կենտրոնի տեղեկությամբ՝ մոտ 2 000 տուն է վնասվել կամ ամբողջովին քանդվել:
Շրի-Լանկան արդեն աղետի հետևանքները վերացնելու գործում օգնության համար դիմել է ՄԱԿ-ի և Հարավային Ասիայի երկրներին: Հորդառատ անձրևները կղզում շարունակվում են արդեն երկրորդ օրը: