Բենզագազալցակայանները ստուգելու աշխատանքները նախապատրաստական փուլում են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ եք դժվարանում սկսել ստուգումները, նա պատասխանեց, որ չեն դժվարանում, պարզապես ստուգումներն իրականացնելու համար նախապատրաստական աշխատանքներ են հարկավոր, սարքավորումներ:
«Ավելի շատ դա ոչ թե ստուգում է լինելու, այլ՝ վերահսկողություն ճնշման ու կատարված աշխատանքի որակի վրա»,- ասաց Դ. Տոնոյանը: