Որևիցէ կադրային ջարդ Ազգային ժողովում չկա, եթե դուք հետագայում ծանոթանաք, կտեսնեք, որ հստակեցնում ենք, որ ամեն մարդ իր գործով զբաղվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով խորհրդարանի աշխատակազմում կրճատումների խնդրին: