ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում:
Չնայած բոլոր դժվարությունների ու անհաղթահարելի թվացող մարտահրավերների, 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»: