Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Եկե´ք հավատանք մեր գենի զորությանը. Սեյրան Օհանյան

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ուղերձում նշվում է հետևյալը. «Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի ժամանակաշրջան, երբ վտանգված չլինեն մեր հինավուրց պետության գոյությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը: Դարեր շարունակ մենք գոյության պայքար ենք մղել՝ հանուն մեր հայրենիքի, հանուն ազատ, անկախ ապրելու մեր իրավունքի:

Պարտվել ենք, երբ ազգի բովանդակ ուժերը միավորելու փոխարեն ապավինել ենք այլոց դատին՝ արդարություն ակնկալելով: Եվ հաղթել ենք, երբ ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք մեր ազատությունը՝ կողք կողքի կանգնած, ուս ուսի տված, մի բռունցք, մի սիրտ ու հոգի դարձած պարտության մատնելով թշնամուն:

Հայոց միասնության, հայոց ոգու անպարտելի ուժի մասին են վկայում նաև Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, երբ մեր ժողովուրդը, ցեղասպանության թարմ եւ արյունոտ վերքերից դեռեւս չապաքինված, զարկված ու զրկված, զինվեց ու դուրս եկավ թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ, որոնք մայիսի 15-ին մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ Հայաստանի եւ համայն հայութան սիրտը: ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ սա էր օրվա հրամայականը: Եվ հայ ժողովուրդը կատաղի մարտերում նվաճեց իր ազատությունը՝ մահվան դատապարտելով թշնամուն:

«Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարեց անկախ պետություն և ստանձնեց իշխանության պատասխանատվությունը։ Մայիսի 29-ին թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին» (հետագայում՝ խայտառակ պարտությունը հիշելիս, թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան Բաթումի բանակցությունների ժամանակ խոստովանել է. «…Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»)։

Սիրելի´ հայրենակիցներ, եկե´ք ուրեմն հավատանք մեր գենի զորությանը, սիրե´նք ու պաշտպանե´նք միմյանց, մեր հող հայրենին՝ դառնալով հայոց նորանկախ պետությունների և մեր ժողովրդի հավերժության երաշխավորը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում