Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Այժմ Եվրոպան պետք է կոշտ բանակցի Թուրքիայի հետ. Der Spiegel, Գերմանիա

Էրդողանի հանդեպ հանդարտեցման քաղաքականությունը ձախողվեց։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ԵՄ-ն ստիպված է նոր ռազմավարություն փնտրել։ Այս մասին Der Spiegel-ում գրում է Մաքսիմիլիան Պոպը։

Իր կարիերայի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացել է տարբեր կողմերից. նա սկսել է որպես իսլամիստ, իսկ վարչապետի պաշտոնում առաջին տարիներին պատկերել դեմոկրատի։ Այժմ նա Թուրքիան ղեկավարում է որպես բռնապետ։

Եվրոպայում որոշ քաղաքական գործիչներ հույս ունեին, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Էրդողանը կվերադառնա չափավոր կուրսի, սակայն այդ ժամանակից ի վեր Թուրքիայի նախագահը սկսել է ղեկավարել իր երկիրն էլ ավելի ավտորիտար ձևով։

Անցած ամիս Էրդողանը ծառայությունից հեռացրել է ևս 5000 աշխատակցի։ Նրա կառավարությունը տվել է հրաման գերմանացի լրագրող Մեսալե Տոլուի ձերբակալության վերաբերյալ և արգելել խորհրդարանի անդամներին այցելել Ինջիրլիք բազայում գտնվող գերմանացի զինվորներին։

Եվրոպացիները պետք է ճանաչեն անհարմար ճշմարտությունը։ Կարևոր չէ, թե որքան են նրանք սիրաշահում կամ սպառնում, Էրդողանը չի հրաժարվի իր ավտորիտար քաղաքականությունից։ Նա չափազանց հեռու է գնացել թուրքական ժողովրդավարության սահմանափակման գործում, որպեսզի կարողանա կրկին վերածվել բարեփոխիչի, ինչպիսին եղել է 2003-2007 թթ.։

Գործընկերը կարևոր է. դա վերաբերվում է երկու կողմերին

ԵՄ-ն չպետք է գերագնահատի Թուրքիայի նախագահի իշխանությունը։ Թող որ նոր սահմանադրությունը Էրդողանին տա լիազորություններ, որոնք չի ունեցել ոչ մի թուրք քաղաքական գործիչ հիմնադիր Աթաթուրքի ժամանակներից ի վեր։ Սակայն երկիրը, որը նա կառավարում է, տառապում է պառակտումից։ Պետական ապարատը մասամբ կաթվածահար է եղած զանգվածային հեռացումներից։ Բանակը Սիրիայում և Իրաքում ներքաշված է բարդ մարտական գործողությունների մեջ։ Տնտեսությունը գտնվում է լճացման վիճակում։

Էրդողանն իրավացի է, երբ ասում է, որ Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի։ Գերմանացիներին ու թուրքերին հատկապես սերտորեն կապում է տասնամյակների միգրացիան։ Թուրքիան մոտ 3 մլն փախստական է ընդունել Սիրիայից՝ ավելին, քան ցանկացած այլ երկիր։ Այն հանդիսանում է առանցքային երկիր ահաբեկչության դեմ պայքարում։ Սակայն Թուրքիան նույնպես կախված է ԵՄ-ից։ Այն իր ողջ առևտրի կեսն իրականացնում է Եվրոպայի հետ։ Առանց գերմանական, ֆրանսիական, իտալական ընկերությունների ներդրումների՝ թուրքական տնտեսությունը կկործանվի։ Այնպես որ, Եվրոպան պետք է վստահ դրսևորի իրեն Էրդողանի հետ, գրում է հոդվածագիրը։

ԵՄ-ն կարող է խաղադրույք կատարել տնտեսության վրա

Եվրոպացիները պետք է Էրդողանի հետ բանակցություններ անցկացնեն կոշտ կերպով այնտեղ, որտեղ կարող են հաղթել։ Խոսքը վերաբերվում է տնտեսական հարցերին։ Անցած տարի Թուրքիայում զբոսաշրջությունը կրճատվել է 1/3-ով, և այն չի վերականգնվի նաև 2017 թվականին։ Լիրան անհավանական թույլ է, նման բան չի եղել 1981 թվականից ի վեր։ Թուրքիային գումար է պետք, այդ իսկ պատճառով այն ձգտում է մաքսային միության ամրապնդման։

Այստեղ ԵՄ-ն ունի ազդեցության լծակ։ Այն կարող է դյուրացնել թուրքական ընկերությունների ապրանքների ու ծառայությունների արտահանումը Եվրոպա և դրա փոխարեն պահանջել զիջում Անկարայի կառավարության կողմից մարդու իրավունքների հարցում։

Միևնույն ժամանակ եվրոպացիներն առավել քան երևէ պետք է հոգ տանեն թուրքական քաղաքացիական հասարակության մասին։ Այժմ եկել է ժամանակը ներդրումներ անելու կրթական ծրագրերում, ՀԿ-ներում, եկել է գիտնականների, լրագրողների, նկարիչների փոխանակման ժամանակը, նույնիսկ եթե նման նախաձեռնությունը չբերի շուտափույթ PR-հաջողություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում