Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սեփական փաթեթ է պատրաստում վերջին երկու շաբաթներին Փխենյանի իրականացրած բալիստիկ հրթիռների արձակումների հետ կապված: Այս մասին հայնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
Ճապոնիան կաշխատի պնդել ՄԱԿ ԱԽ-ի կողմից նոր պատժամիջոցների ընդունման հարցում, ինչի համար հույս ունի ստանալ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը, սակայն քանի որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այս երկու երկրները առաջնայնություն են համարում երկխոսություն վարելը, Տոկիոն սկսել է Հյուսիսային Կորեայի դեմ սեփական պատժամիջոցների քննարկումը, նշում է հեռուստաալիքը:
Ճապոնիայոում Հյուսիսային Կորեայի դեմ գործող պատժամիջոցների համաձայն՝ արգելած է լաստանավային հաղորդակցությունը երկու երկրների միջև, արգելված է Հյուսիսային Կորեայի նավերի մուտքը Ճապոնիայի նավահանգիստներ, արգելված են բոլոր տեսակի ներկրումներն ու արտահանումները: Լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու դեպքում խոսքը համակարգի մասին է, որը հնարավորություն կտա փակել անօրինական ներկրման գաղտնի ուղիները:
Մասնավորապես, նախատեսվում է նավերի զննության համակարգում լրացուցիչ պարամետրեր ներդնել՝ բացի արգելված սարքավորման և մասնիկների արդեն գոյություն ունեցող ցանկից: