Բանգլադեշում տղա երեխա է լույսաշխարհ եկել, ով նման է ծերունու: Ինչպես տեղեկացնում է TMZ-ը տեղի բժիշկները համեմատել են նրան «Բենջամին Բաթոնի տարօրինակ պատմությունը» ֆիլմի հերոսին, ում դերում հանդես է եկել Բրեդ Փիթը:
Նշվում է, որ երեխան ծնվել է գենետիկական խանգարմամբ: Հիվանդությունը առաջացնում է մաշկի և ներքին օրգանների փոփոխություն՝ պայմանավորված վաղաժամ ծերացմամբ:
Դաքքա քաղաքի հիվանդանոցի բժիշկները խոստացել են անել հնարավոր ամեն բան, որպեսզի երեխան կարողանա առողջանալ: