ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ոչ մի դեպքում չպետք է միջուկային զենք ստանա՝ գրում է Reuters-ը:
Իտալիայում գտնվող Սիգոնելլա ռազմաբազայում ամերիկացի զինվորականների առջև ելույթ ունենալիս Թրամփը հիշեցրել է, որ որպես երկրի ղեկավար՝ իր առաջին արտերկրյա շրջագայության ժամանակ այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է իսլամական շատ երկրների առաջնորդների հետ:
«Մենք հաստատեցինք, որ Իրանը երբեք և ոչ մի դեպքում չպետք է միջուկային զենք ունենա»,- ասել է Թրամփը՝ արտահայտելով իր գոհունակությունը նրա վերաբերյալ, որ մահմեդական երկրների ղեկավարները պատրաստ են ավելի էական դեր ունենալ ահաբեկչության դեմ պայքարում: