Շրի-Լանկայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 122-ի, 97 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 99 անհետ կորածի մասին:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռաջիտա Սենարատնեի խոսքով՝ զոհերի մեծ մասը սողանքի զոհ է դարձել: Նա նշել է, որ մոտ 500 000 մարդ լքել է իր տունն աղետի պատճառով:
Շրի-Լանկան արդեն աղետի հետևանքները վերացնելու գործում օգնության համար դիմել է ՄԱԿ-ի և Հարավային Ասիայի երկրներին: Հորդառատ անձրևները կղզում շարունակվում են արդեն երկրորդ օրը: