ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ահաբեկչությունը անվանել է սպառնալիք ողջ մարդկության համար և խոստացել է հաղթել նրան, հայտնում է RIA Novosti-ն:
«Ահաբեկչությունը սպառնալիք է հանդիսանում ողջ մարդկության համար: Միասին մենք կհաղթահարենք այդ սպառնալիքը: Եվ մենք կհաղթենք»,- ասել է նախագահը` շաբաթ օրը ելույթ ունենալով ամերիկյան զինծառայողների առջև Իտալիայի Սիգոնելա ռազմաբազայում:
Թրամփը խոստացել է , որ «քաղաքակիրթ աշխարհը կկործանի ահաբեկիչներին և նրանցից հետ կխլի գրավված տարածքները»: