Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Սևրի միֆը և Հանրապետության փլատակները

Այս օրերին մենք նշում ենք Սարդարապատի, մյուս հերոսամարտերի Հանրապետության տոները: Օրվա խորհուրդը և տոնի անվանումն համարժեք չեն: Դարեր շարունակ Հայաստանը զրկված է եղել անկախությունից, և մայիսի 28-ն ավելի շուտ անկախության վերականգնման օր է: Նոր Հանրապետության կառավարման ձևը, ժողովրդավարական ու ընտրական ինստիտուտներն այդ պարագայում երկրորդական նշանակություն են ունեցել:

Մանավանդ, դրանք գործնակականում կիրառելի չդարձան, որպես ինստիտուտներ չկայացան պրակտիկ քաղաքականության մեջ: Առաջին Հանրապետությունն, ըստ էության, ծնունդ է մեզանից դուրս՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոնների:

Պարադոքսալ է, բայց փաստ, որ մայիսյան հաղթանակներ կերտած ժողովուրդը անկախությունը նվաճեց ի հեճուկս Թբիլիսիում, ըստ էության, պարապուրդի մատնված ՀՅԴ կուսակցական էլիտայի, որը մի քանի օր չէր կողմնորոշվում` ինչ անել, իր կամքից անկախ, ձևավորված Հանրապետության հետ:

Ընդամենը երկու և կես տարվա պատմություն ունեցած Հանրապետության վախճանը նույնպես առավելապես հետևանք է արտաքին գործոնների: Այս հանգամանքն, իհարկե, չի նշանակում, որ մեր ժողովուրդն արժանի չէր անկախությանը, կամ, որ Առաջին Հանրապետության էլիտան պատասխանատու չէ անկախության կորստի համար: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի ազատության, անկախության ձգտում:

Ընդ որում, այդ ճակատամարտերը կանխորոշեցին ոչ միայն Հանրապետության ծնունդը, այլ՝ նաև ապահովեցին մեր ժողովրդի անվտանգությունը, սեփական հողի վրա ապրելու նրա իրավունքը:

Պատահական չէ, որ Մայիսի 28-ն ավելի շատ ասոցացվում է ոչ թե անկախության, այլ հենց՝ Սարդարապատի, մյուս ճակատամարտերի հետ:

Առաջին Հանրապետության պատմությունը չափազանց հակասական է. երազանքներ ունեցող, բայց անկախությանն անպատրաստ էլիտա, Մեծ Հայաստանին ձգտող, սակայն իրական հայրենիքի արժեքը չգնահատող քաղաքականություն, բազմաթիվ ներքին և արտաքին պրոբլեմներ, որոնք չարժանացան համակարգային լուծման՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով:

Առաջին Հանրապետության ծնունդն արգասիք է տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի, Առաջին Հանրապետության վախճանը հետևանք է հայ ավանդական քաղաքական մտքի սնանկության: Ազգային մաքսիմալիզմը, որը բնորոշ էր դաշնակցական էլիտային, ոչ մի կապ չուներ Առաջին Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հետ:

Ավելորդ չէ հիշատակել, որ այդ տարիների անիրատես ու անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց անգամ հայ-վրացական միակ պատերազմին: Այն, թեև կարճատև էր, որոշակի նստվածք ու պատմական հիշողություն ձևավորեց երկու ժողովուրդների հիշողության մեջ: Իրական հայրենիքի ներքին խնդիրները լուծելու փոխարեն՝ Առաջին հանարապետության հիմնադիրները հետապնդեցին Ազատ, Անկախ Միացյալ Հայաստան ստեղծելու միանգամայն անիրատեսական ծրագիրը: Արդյունքն այն էր, որ նրանք Առաջին Հանրապետության փլատակների վրա խմում էին Սևրի ոչինչ չասող պայմանագրի կենացը:

Առաջին Հանրապետությունը մեր ազգային երազանքի կարևոր հանգրվանն էր, կառավարման համեմատաբար ժողովրդավարական մոդելի կրող:

Եթե չլինեին մեր ժողովրդի ազատության ձգտումը, հերոսական պայքարը, Առաջին Հանարապետությունը, չէին լինի նաև Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները, այսօրվա Հայաստանը: Սրանով հանդերձ` անցյալ դարասկզբին մենք չունեինք պետական մտածողություն ունեցող էլիտա, ռացիոնալ քաղաքական օրակարգ: Առաջին հանրապետության կործանումը հիմնականում հետևանք էր քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի դավադրության, բայց մեր էլիտան` գաղթականի, իրական հայրենիքը չարժևորելու իր մենթալիտետով, հոգեբանորեն պատրաստ էր ու նպաստեց Հանրապետության անկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում