ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Մակմասթերը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին պահպանում է դաշինքի անդամների առջև պարտականությունները (պաշտպանելու ՆԱՏՕ-ի երկրներին նրանց նկատմամբ ագրեսիայի դեպքում), հայտնում է Reuters-ը:
«Ես անսովոր եմ համարում նախագահից սպասել առանձին հայտարարություն այն մասին, որ նա աջակցում է հոդված 5-ին: Իհարկե, նա դրան աջակցում է»,- նշել է Մակմասթերը:
Նրա խոսքով` Թրամփը որոշում չի ընդունել, որ չնշի այդ հոդվածի մասին, քանի որ «դա հետևում է հենց տեքստից»:
«Այն, որ Միացյալ Նահանգները, նախագահը ամուր կանգնած են հոդված 5-ի պարտականությունների կատարման հետևում ՆԱՏՕ-ի շրջանակներում, փաստ է»,- ընդգծել է խորհրդականը: