Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16.53-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Հելմարմարա բնակավայրից յոթ կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերվածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: