Tuesday, 23 04 2024
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ բան է փոխվում. համանախագահները հասան սիմվոլիկ համաձայնության

Արցախա-ադրբեջանական շփման գծում միջազգային դիտորդների թիվը 7 հոգով ավելացնելը պայմանական առաջընթաց է և լավ է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կետերից գոնե մեկը սկսել է իրագործվել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ մեկնաբանելով վերջին տեղեկությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ միջնորդները կարողացել են համաձայնության հասնել Երևանի ու Բաքվի միջև՝ դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին, թեև դեռևս կան տարաձայնություններ դետալների մասին:

– Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ս եք գնահատում այս լուրը, սա կարո՞ղ ենք համարել որոշ առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում՝ մասնավորապես Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման իմաստով:

– Կարծում եմ, որ սա կարելի է համարել պայմանական առաջընթաց, շեշտում եմ՝ պայմանական, որովհետև արդեն գրեթե մեկ տարի է անցել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներից, որոնք պահանջում էին իրագործել մի քանի կարևոր կետ՝ ուղղված շփման գծում իրադրության կայունացմանը: Այդ կետերի շարքին դասվում էր դիտորդների թվի ավելացումը, բայց նշվում էր ավելի շուրջ հարցերի, մասնավորապես շփման գծի մշտադիտարկումը տեխնիկապես հագեցնելու մասին: Լավ է, որ գոնե մի կետ սկսել է իրագործվել: Սա արդեն լավ է, թեև մեկ տարի է անցել և այս մեկ տարվա ընթացքում շատ իրադարձություններ են եղել, հակամարտության սրացում է եղել 2017 թ. փետրվարին, սրացում է եղել ընդամենը մի քանի օր առաջ՝ մայիսի 15-17-ը:

Հարկավոր է նշել, որ սա ոչ թե ռազմավարական (ստրատեգիական) որոշում է, այլ մարտավարական (տակտիկական) որոշումներից մեկն է դիտորդների թիվը ավելացնելու մասին, այսինքն՝ սա ոչ մի կերպ չի ազդում գլխավոր խնդրի վրա: Այնուամենայնիվ, հարկավոր է ընդգծել, որ սա դրական զարգացում է: Լավ է, որ այս տարվա երկու սրացումներից հետո գոնե մի բան տեղից շարժվեց:

– Սա դրական զարգացում է դիվանագիտական գործընթացի՞, թե՞ ռազմական կայունության համար:

– Ռազմական կայունություն, ցավոք, այլևս չի լինի: Իրավիճակը լարված է: Իսկ դիվանագետների համար սա լավ կետ է, որովհետև դիվանագետները կարող են ասել, որ սկսում են իրագործվել այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում: Դիվանագետները կարող են գոնե ձևական իմաստով հիմնվել սրա վրա, բայց գործնական իմաստով կարևոր է այն, որ դիտորդների թվի ավելացումը նշանակում է, որ նրանք պիտի պատասխանատվություն կրեն հաջորդ ցանկացած կրակոցի համար: Եթե հավելյալ թվով դիտորդներ հայտնվեն շփման գծում, ուրեմն նրանք պիտի տեղեկացնեն մեզ, թե ով է մեղավոր հաջորդ ցանկացած միջադեպի համար: Մենք կոնկրետություն ենք նրանցից ակնկալում: Մեզ բավարար չէ այն, որ պարզապես ավելացնում են դիտորդների թիվը: «Մեզ» ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր կողմ են խաղաղությանը, ոչ թե պատերազմին: Այդ դիտորդների ազգանունները պիտի բառացիորեն հայտարարվեն, պիտի իմանանք նրանց և պիտի պատասխանատվություն դնենք նրանց վրա ապագայում տեղի ունեցած միջադեպերի համար: Նրանք պիտի վերահսկեն ամբողջ գործընթացը, և մենք պիտի հստակ ունենանք ամբողջ պատկերը, թե ինչ է կատարվում շփման գծում:

– Բայց ընդամենը 7-ով դիտորդների թիվն ավելացնելը կարո՞ղ է էապես փոխել իրավիճակը, այսքան փոքր թվով դիտորդներ կարո՞ղ են վերահսկել շփման գիծը ամբողջ երկայնքով, թե՞ սա պարզապես խորհրդանշական թիվ է:

– Առայժմ դիտորդների թվի ավելացումը զուտ խորհրդանշական բնույթ ունի: Այո, իսկապես սա խորհրդանշական թիվ է, որովհետև հարկավոր է ավելացնել դիտորդների թիվը՝ ելնելով հայ-ադրբեջանական շփման գծի երկարությունից: Պատկերավոր ասած՝ դիտորդները պիտի ձեռք-ձեռքի բռնած կանգնեն շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես հասարակական-քաղաքական բողոքի ցույցերի ժամանակ են անում, որպեսզի կարողանան ինչ-որ բան կանխել: Ավելին, պիտի իմանանք, թե ինչ սարքավորումներ, ինչ տեխնիկա ունեն այդ դիտորդները, որովհետև շփման գծում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես, օրինակ, անօդաչու սարքերը: Առայժմ հայտնի չէ, թե նրանցից ով ինչ է հսկելու:

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ շնորհիվ հնարավոր եղավ հասնել նման համաձայնության: Եվ կարո՞ղ ենք սա ինչ-որ առումով համարել ռուսական կողմի հաջողությունը:

– Մոսկվան, բնականաբար, դիտորդի դերում չէ, նա ակտիվորեն մասնակցում է կարգավորման գործընթացին, բայց առայժմ այդ մասնակցությունը, ցավոք սրտի, չի հանգեցնում միջադեպերի, հակամարտության սրացումների կանխարգելմանը: Դրանք տեղի են ունենում, նշանակում է՝ ինչ-որ տեղ թերացում է եղել: Բայց ըստ երևույթին որոշել են գնալ այս ուղղությամբ՝ ավելացնելով դիտորդների թիվը: Սա արդեն իսկ ինչ-որ քայլ է:

– Եթե հաշվի առնենք վերջին շրջանի իրադարձությունները, մասնավորապես՝ ռազմական վերջին բախումները շփման գծում, Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի ուշագրավ հայտարարությունը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ ինչ-որ փոփոխություն կա գործընթացում: Այս համաձայնությունը որքանո՞վ է կապված համանախագահների դիրքորոշման որոշ փոփոխության հետ. Մինսկի խումբն այս անգամ հասցեական նշել է, թե ով է առաջինը խախտել հրադադարը և ով է պատասխանել:
– Այո, բայց հարցն այն չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են ավելի պատասխանատու վերաբերվել միջադեպերին, այլ իրավիճակն է արմատապես փոխվել ս.թ. մայիսին, երբ Ադրբեջանի զինուժի կողմից ոչնչացվեց հայկական կողմի զենիթա-հրթիռային «Օսա» համակարգը: Ադրբեջանը չթաքցրեց, որ ինքն է հարձակում իրագործել ռազմական այդ օբյեկտի վրա: Ըստ էության, սա առաջին դեպքն է, երբ հակամարտության կողմը չի թաքցնում, որ ինքն է հարվածել հակառակորդի տեխնիկային: Բայց ես համաձայն չեմ, թե համանախագահները հստակ արձագանքել են այս միջադեպին: Մի շարք փորձագետներ, քաղաքագետներ հայտարարել են, այդ թվում նաև ես եմ նշել, որ Ադրբեջանը բացահայտ հայտարարել է իր հարձակման մասին, բայց ես չեմ տեսել, որ համանախագահները հստակ նշեն դրա մասին, թեև նրանք պիտի հասկանան, որ սա հակամարտության էական զարգացում է բացասական ուղղությամբ: Այժմ արդեն կողմերը չեն թաքցնում, թե ով է առաջինը հարձակվել, այլ բացահայտ նշում են, թե իրականացրել են այս կամ այն հարձակումը հակառակորդի վրա: Սա սկզբունքորեն կարևոր փաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում