Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արգամի տեղը լինեի՝ կհրաժարվեի մանդատից, քաղաքապետ կմնայի. Ինչո՞ւ են հետաձգվում Արտաշատի ընտրությունները

«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ինչպես հայտնի է, հրաժարական է տվել Արտաշատի քաղաքապետի պաշտոնից։ Ակնկալվում էր, որ Արտաշատում քաղաքապետի ընտրություններ պետք է անցկացվեին հունիսին, սակայն «տեխնիկական» պատճառներից ելնելով ընտրությունը կարող է անցկացվել նոյեմբերին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը արդեն իսկ հայտարարել է, որ ընտրությունները հետաձգելու հավանականությունը մեծ է։ Վերջինս նշում է, որ ընտրության օրը նշանակելուց պետք է հաշվի առնել առաջադրումների ժամկետները, նախընտրական քարոզչության, ընտրատարածքային կենտրոններ ձևավորելու հարցերը: Օրինակ՝ տեղամասային կենտրոններ ձևավորվում  են ընտրության օրվանից 40 օր առաջ: Նրա խոսքերով՝ եթե նշված ժամկետների խնդիր առաջանա, ապա Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կտեղափոխվի նոյեմբեր ամիս։ Իսկ այդ ընթացքում քաղաքում կլինի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ծնունդով Արտաշատից,  ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է՝ երբ առաջանում են քաղաքական խնդիրներ՝ իշխանությունները դրանք քողարկում են «տեխնիկական» անվան տակ։ Այս դեպքում՝ ըստ Վիրաբյանի, խնդիրը Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի՝ Արարատի մարզում ստացած քվեների քիչ տարբերությունն է և  ժամանակը ձգելով՝ իշխող ուժը կփորձի վերադասավորումներ իրականացնել։

«Բնական է, որ Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ անում է իր շահերից ելնելով։Իրենք հիմա խաղում են ժամանակի վրա։ Պայքարը քաղաքապետի համար շատ թեժ է լինելու և իրենք հիմա նախապատրաստվում են։ Կարծում եմ սա երկու կողմերի համար էլ հարմար է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Գրիշա Վիրաբյանի կարծիքով՝ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե որ ուժը ինչպես կկազմակերպի քարոզարշավը՝ հիմնական պայքարը լինելու է ՀՀԿ-ի թեկնածուի, և Հովիկ Աբրահամյանի առաջադրած թեկնածուի միջև։Իսկ թե արդյոք Աբրահամյանի առաջադրած թեկնածուն կլինի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն՝ Վիրաբյանն ասաց,թե դժվարանում է այդ հարցին պատասխանել։

Ավելի վաղ գրել էինք, որ Գրիշա Վիրաբյանի եղբայրը ևս հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը։ Այսօր, սակայն, Գրիշա Վիրաբյանն ասաց, որ եղբայրը որոշում է կայացրել չմտնել ընտրապայքարի մեջ։

«Ես էլ ոչ ոքի թեկնածությունը չեմ պաշտպանելու։ Պարզապես կողքից հետևելու եմ իրադարձություններին»,-ասաց Գ. Վիրաբյանը։

Արգամ Աբրահամյանի գործունեությունը Վիրաբյանը դրական է գնահատում՝ չնայած նախկինում վերջինիս հոր հասցեին հնչեցրած սուր քննադատություններին.«Հիմա, երբ ես գալիս եմ Հայաստան՝ հաճախ եմ ոտքով շրջում Արտաշատում, ես այդ տարբերությունը զգում եմ։ Ես զգում եմ, որ Արտաշատը ինչ-որ չափով նմանվում է եվրոպական քաղաքի։  Ես ո՛չ մեծարում եմ, ոչ էլ կարող եմ քննադատել Արգամ Աբրահամյանին։ Նա պարզապես վայելում է մարդկանց համակրանքը, բոլորն էլ ասում են՝ Արգամն ավելի լավն է, քան Հովիկ Աբրահամյանը։ Ես պարզապես իմ տեսածն ու լսածն եմ ասում»։

Մամուլում վերջին օրերին պարբերաբար շրջանառվում է, թե Հովիկ Աբրահամյանը կարող է որոշում կայացնել Արտաշատում առաջադրել պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանին։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Վիրաբյանը Պողոսյանի մասին.«Ես իրեն անձամբ չեմ ճանաչում։ Բայց իրենք մի թիմում են աշխատում, ես պարզապես կասեմ, որ քաղաքապետի թիմը դրական աշխատանք է կատարել։ Կոնկրետ նշեմ՝ եղբայրս բնակվում է բազաբնակարան շենքում, վերջերս իմացա , որ այդ շենքի և շատ այլ շենքերի տանինքն են նորոգել։ Ես ընդհանրապես կողմ կլինեի, որ այս ընտրությունները չքաղաքականացնեին, քաղաքապետի պաշտոնն ավելի շատ տնտեսական, մենեջերի պաշտոն է»,-ասաց նա։

Վիրաբյանի խոսքերով՝ ով էլ ընտրվի մի քանի ամիս հետո պարտվելու է Արգամ Աբրահամյանին.« Նրա պես չեն կարող աշխատել, բոլորն էլ ասում են՝ Արգամը բոլոր ժամանակների ամենալավ քաղաքապետն է։ Բնական է հոր աջակցությունը կա, բայց մարդկանց դա չի հետաքրքրում, մարդկանց արդյունքն է հետաքրքրում։ Ես նաև բնական եմ համարում, որ Արգամը կուզենա, որ իրենից հետո իր ուզած մարդը լինի, որ իր գործունեությունը շարունակի։ Երբ մարդը ծաղիկ է աճեցնում, այդ ծաղիկն ուզում է ավելի հոգատար մեկին տալ։ Ես դա նորմալ եմ համարում ՝նույն ՀՀ նախագահը իրեն հետնորդ է չէ՞ փնտրում, մարտի մեկ կարողացան չէ՞ անել իշխանություն փոխանցելու համար, ինչու՞ նորմալ մարդը չի կարող։ Ես չեմ ուզում ավելորդ լարվածություններ լինեն, չեմ ուզում մարդկանց աշխատանքից հեռացնեն, հալածեն՝ ես դա իմ մաշկի վրա եմ զգացել և չեմ ուզի դա տեսնել»։

Մեր զրուցակիցը եզրափակում է.« Ես Արգամի տեղը լինեի, մանդատից կհրաժարվեի քաղաքապետի թեկնածու կառաջադրվեի, ցույց տալու, որ ես ավելի բարձր պաշտոնի չեմ ձգտում, նվիրված եմ Արատաշատին ու անկախ ամեն ինչից՝ արտաշատցիներ՝ ձեզ հետ եմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում