Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը: Երևանում միջոցառումները տեղի ունեցան մայիսի 6-ից 27-ը: Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո:
Մայիսի 27-ին, Հյուսիսային պողոտայում տեղի ունենացավ Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացումը, որին մասնակցեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլք:
Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում ամփոփվեց Հյուսիսային պողոտայում՝ բացօթյա համերգով:
Մանրամասները՝ տեսանյութում: