Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գեներալ Սեյրան Սարոյանը գտել է կոռուպցիայի դեմ պայքարի դեղատոմսը

Հայաստանի կառավարությունն առայժմ ոչ մի էական հաջողություն չի արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում` չնայած միջազգային կառույցների բազմաթիվ հորդորներին ու զանազան մարմինների ստեղծմանը: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ այդ տարբեր հանձնաժողովները և խորհուրդները ստեղծվում են` պայքարի իմիտացիա ստեղծելու և կոռուպցիան «ապահովագրելու» նպատակով: Փոխարենը` վարչապետ Կարեն Կարապետյանն առաջնահերթություն է համարում աղբահանությունը և այսօրվա շաբաթօրյակում մոբիլիզացրել էր ողջ պետական մեքենան: Աղբահանությունն, անշուշտ, կարևոր բան է, սակայն դա խնդիր է, որ առնչվում է երկու հանգամանքի հետ:

Շաբաթօրյակը, եթե անգամ դրան մասնակցի մեր ամբողջ հասարակությունն, ընդամենը հետևանքի, մեր փնթիության վերացմանն է ուղղված: Եթե հետևանքը վերացված է, դա չի նշանակում, որ վերացված է պատճառը ու վաղվանից մեր քաղաքը, բակը մաքուր են լինելու: Դրա համար նախ` անհրաժեշտ է հասնել մարդկանց մոտ համապատասխան կուլտուրայի ձևավորմանը, որպեսզի նրանք կոմֆորտի կարիք ունենան ոչ միայն հարազատ տանը, այլ նաև բակում, փողոցում` դրանց մաքրությանը վերաբերելով «տնավարի»:

Երկրորդը` անհրաժեշտ է բարձրացնել տեղական իշխանությունների աշխատանքի որակը: Աղբահանությունը նրանց ուղղակի պարտականությունն է, որը համայնքային մարմինները պետք կատարեն` ոչ միայն տոնական առիթներով կամ այն օրերին, երբ իրենց քաղաք կամ գյուղ այցի են գալիս պաշտոնյաներ, այլ` ամեն օր: «Եթե ունենանք մաքուր երկիր, մաքուր էկոնոմիկա, կոռուպցիա, ոչ մի բան չենք ունենա»,- այսօր երկիմաստ տոնով, իրեն բնորոշ կոլորիտով ասել է խորհրդարանի գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն, ով ակտիվ մասնակցել է շաբաթօրյակին: Իսկ գեներալի խոսքի երկիմաստությունը, տվյալ դեպքում, ակնհայտ է:

Մի կողմից` Սարոյանը հայտնի ճշմարտություն է ասում, երբ նկատում է, որ մեծ գործերը հաճախ ծնվում են կենցաղավարության մասին մեր պատկերացումներից: Մյուս կողմից` մի փոքր արհեստական է շաբաթօրյակի, աղբահանության խնդիրը կոռուպցիայի հետ կապելը: Գուցե Սեյրան Սարոյանն ակնարկել է, որ եթե կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարել, տնտեսություն զարգացնել չի կարողանում, գոնե լավ է, որ աղբահանությամբ է զբաղված: Կամ էլ Սարոյանի խոսքի տողատակում ավելի խորքային ակնարկ կա այն մասին, որ կառավարությունը լավ կանի, եթե նույն փութաջանությամբ «շաբաթօրյակ» կազմակերպի իշխանության ներսում, որտեղ աղբը հաստատապես ավելի շատ է, քան փողոցներում և բակերում:

Ի դեպ, եթե իշխանությունը մաքրվի մարդկային, կոռուպցիոն աղբից, ապա կենցաղային աղբահանության նպատակով` սովետական բովանդակազուրկ շաբաթօրյակների կարիքը չի զգացվի, որովհետև մարդիկ երկիրը կսիրեն հարազատ տան նման` այն մշտապես պահելով իրենց բծախնդիր ուշադրության կենտրոնում: Այսինքն, ավելի հեշտ է կոռուպցիան վերացնելով հասնել աղբահանությանը, քան` հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում