Tuesday, 16 04 2024
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց

Սա էլ վարչապետի «խերը»

Կարեն Կարապետյանի կառավարությունը այս օրերին իր գործունեության առաջին իրական քննությունն էր հանձնում ու փառահեղ ձևով տապալվեց: Վերջին 15 օրերին արդեն երրորդ անգամ Արմավիրի գյուղացիները բողոքի ցույց են անում, ճանապարհ փակում՝ կառավարությունից ու մարզպետից պահանջելով իրենց բերքն իրացնելու հնարավորություն ստեղծել: Կառավարությունը լռում է, չտեսնելու տալիս, ինչպես անում էր Տիգրան Սարգսյանը (Հովիկ Աբրահամյանը թեկուզև մեծ հաշվով խաբում էր, բայց նման դեպքերում արագ արձագանքում էր): Մարզի մի շարք գյուղերում արտադրվել է համեմատաբար մեծ քանակությամբ վարունգ և շուկայում գները կտրուկ ընկել են, որի հետևանքով էլ գյուղացիները չեն կարողանում արտադրած վարունգն իրացնել 40-50 դրամով, այն դեպքում, երբ իրենց ներկայացմամբ ինքնարժեքը կազմում է 150-200 դրամ:

Սպառողի շահերի տեսանկյունից, մայիսին նման գները ողջունելի են (2016թ. մայիսին վարունգի միջին գինը կազմել է 300-350 դրամ): Բայց տնտեսության զարգացման, վերարտադրության կազմակերպման տեսանկյունից` փակուղային իրավիճակ է և դա այս կառավարության համար բացահայտ տապալում է: Ի սկզբանե Կարեն Կարապետյանը խիստ կարևորում է նաև գյուղատնտեսությունը: Նա բազմիցս հայտարարել է, որ հստակ ախտորոշել ու ձևակերպել են թե որտեղ ենք գտնվում, ինչ խնդիրներ, հիվանդություններ ունեն և ուր են գնում: «2017թ. իրականացրել ենք ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումներ, կայունացում: Դա կարևոր է, որովհետև, եթե չգիտենք մեր հիվանդության ախտորոշումը՝ լուծում չենք կարող տալ»:

Չնայած հայտարարություններին, այդպես էլ մինչ օրս կառավարությունը չի հստակեցրել գյուղատնտեսությունում առաջնահերթ լուծման խնդիրները: «Կաթիլային ոռոգում, ինտենսիվ այգի, խորհրդատվություն, ֆերմեր, կոոպերացիա, մեքենա-տրակտորային կայաններ, նոր տեխնոլոգիա, շենշիլա, որպեսզի այս ամեն ինչը փոխենք, սենց չի կարելի շարունակել: Հիմնադրամը սարքենք այն գործիքը, որով մենք ֆերմեր ենք զարգացնելու: Շատ գյուղացիներ իրենց պրոֆեսոր են կարծում: Մինչդեռ չգիտեն ինչ մշակել և ինչպես մշակել, դրա համար էլ նրանց պետք է սովորեցնել»: Թերևս սա է վարչապետի ախտորոշումը: Ըստ նրա՝ վերոնշյալի իրականացման դեպքում 10 տարի հետո կունենանք Իսրայելին հավասար գյուղատնտեսություն:

Մինչ Իսրայելին հասնելը, նշենք, որ վերջին տարիներին գյուղացիների կողմից նման ընդվզումները պարբերաբար կրկնվում են վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խաղողի և այլ մթերքների իրացման համար: Բայց որպես կանոն, դրանք լինում էին օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

Կարեն Կարապետյանի կառավարությունը չպատկերացնելով եղած խնդիրները, չի կողմնորոշվում գյուղատնտեսական մթերքների արտահանման գործում իր մասնակցության ձևը ու գերադասում է այդ մասին չխոսել: Մինչդեռ վարչապետի երազի երկիր Իսրայելում դեռ 90-ականներին գյուղմթերքը բույսից պոկելուց առավելագույնը 6 ժամվա ընթացքում հայտնվում էր եվրոպական սուպերմարկետների «վիտրինաներում» և հասկանալիորեն ոչ կես հեկտարանոց հողատերերի շնորհիվ:

Վերջին 20-30 տարիներին Հայաստանի գյուղատնտեսության թիվ մեկ խնդիրը եղել ու մնում է արտադրված չնչին քանակների իրացումը: 2.5 միլիոնանոց անգնողունակ շուկան, անգամ ամենակոպիտ հաշվարկներով կարող է կլանել արտադրվող մթերքի հազիվ 30-40%-ը: Աշխարհի երկրները, այդ թվում և զարգացման տարբեր ուղղություններ ունեցող ԱՄՆ-ն ու Չինաստանը մի նպատակ ունեն. գտնել իրացման շուկաներ իրենց արտադրողների համար: Մինչդեռ Հայաստանը դա թողել է կես հեկտար հողատարածք ունեցող «ֆերմերների» լուծելուն: Հանրապետությունում գյուղատնտեսական մեծածախ շուկա չկա, լոգիստիկան շատ վատն է, արտահանող ընդամենը մեկ ընկերություն է գործում, և նման իրավիճակում վարչապետը գերնպատակ է հայտարարում գյուղացուն կրթելը: Անլուրջ է:

Աշխարհում ցանկացած ապրանք, այդ թվում և գյուղմթերքը, համապատասխան սերտիֆիկացիայի է ենթարկվում: Հայկական մթերքներից ԵՄ-ում մինչ օրս սերտիֆիկացված են միայն հայկական ձուկն ու մեղրը (ելել են դրանց արտադրողներից): Որքան էլ ծիրանի հայրենիքը համարվում է Հայաստանը, եվրոպական ստանդարտներում հայկական ծիրանը չկա: Սա ու բազմաթիվ նման խնդիրները պետք է անհանգստացնեին վարչապետին: Մինչդեռ այս թիմի գործունեությունից հասկացվում է, որ տնտեսության զարգացման սրանց բոլոր հաշվարկները արվում են միմիայն Ռուսաստանի պրիզմայով:

Հասկանալի է, որ Արմավիրի գյուղացու վարունգը կառավարությունը չի ծախելու: Բայց վարչապետի ասած խորհրդատուների միջոցով կարելի էր սպասվելիք պատկերը ներկայացնել գյուղացուն ու զգուշացնել գլխներին գալիքի մասին: Ցավոք, վարչապետի գալուց հետո կիսատ-պռատ գործող խորհրդատվական կենտրոնները (ԳԱՄԿ) լուծարման գործընթացում են և դեռ հստակ չէ, թե փոխարենը ինչ է ստեղծվելու (եթե լուծարումը մի քանի ամիս է տևում, պատկերացնել է պետք, թե ստեղծումը ինչքան կտևի):

Ինչ մնում է վարունգի իրացմանը. իրավիճակը մեղմելու համար կարելի էր դրա մի մասը գնել բանակի համար, որի արդյունքում շուկայում գնի որոշակի աճ կլինի, հատկապես, որ գների անկման պիկը տևելու է առավելագույնը 20-25 օր: Դա կարող է գյուղացու մոտ չնչին չափով վերականգնել վարչապետի՝ այդ դեպքերից հետո գյուղացու մոտ վերջնականապես փշրված հեղինակությունը: Բայց քանի որ կառավարությունում դեռ չեն պատկերացնում այս ոլորտում անելիքները, ապա նույնը որոշ ժամանակ անց մեկ այլ տարբերակով է կրկնվելու:

Այս դեպքերը ցույց տվեցին մի շատ կարևոր բան ևս. աշնանը վարչապետի հայտարարած գազի գնի նվազումը գյուղացի ջերմոցատերերին չէր վերաբերում, այլ՝ խոշոր, բիզնեսմեն, փողատեր ջերմոցատերերին: Դա գյուղացիները հասկացան ավելի ուշ, երբ հաշվարկներ կատարեցին, որ ջեռուցումով մշակություն կազմակերպեին: Հասկացան ու հրաժարվեցին: Եվ հունվար-փետրվարին կատարվելիք վարունգի ցանքն էլ տեղափոխվեց մարտի վերջ: Ստացվեց կրկնակի քանակ ու ունեցանք այն, ինչ ունենք: Սա էլ վարչապետի կողմից գազի էժանացման «խերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում