ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսում քրիստոնյաների հանդեպ կատարված զինված ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ահաբեկիչների հայտարարությանը։
Հարձակումը կատարվել է մի խումբ ահաբեկիչների կողմից, ովքեր հսկիչ-անցակետի մոտ կանգնեցրել էին ղպտի քրիստոնյա ուխտավորների տեղափոխող ավտոբուսները։
Հարձակումը կատարվել է մայիսի 26-ին, Մինյա նահանգում։ Տարբեր գնահատականներով՝ զոհվել է 28-35 մարդ։