Azzaro ֆրանսիական բրենդը թողարկել է տղամարդկանց բուրմունքի Solarissimo Marettimo հավաքածուն։ Բրենդի մամլո ծառայության ներկայացուցչի խոսքով՝ բույրերի ստեղծման հարցում պարֆյումերներին ոգեշնչել են Սիցիլիայից արևմուտք գտնվող Էգադյան կղզիները՝ Լևանցոն, Մարետիմոն և Ֆավինյանան։
Շարքում առկա է 3 տեսակի բուրմունք, յուրաքանչյուրը նվիրված է կղզիներից մեկին։ Դրանք արդեն վաճառքում են։ 75 մլ ծավալով տարան արժի 4600 դոլար։