Tuesday, 23 04 2024
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած

Սփյուռքը «կթու կով», Հայաստանն էլ` մեծ գաղթօջախ չէ

Երևանում այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ նիստը, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը: Նիստը նաև հոբելյանական է, քանի որ համընկնում է հիմնադրամի գործունեության 25-րդ տարեդարձին: «Հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը»,- ասել է Սարգսյանը: Անկեղծ ասած` չգիտեմ, թե երկրի ղեկավարը որտեղ և ինչ միջավայրում է տեսել այդ վստահությունը` չնայած Հայաստանում ամեն ինչ է հարաբերական, օրինակ` մարդիկ կարող են համատարած զզվել իշխանություններից, բայց 70% քվե տալ ՀՀԿ-ին:

Մոտավորապես նույն սկզբունքով էլ գործում է «Հայաստան» հիմնադրամը, որի նկատմամբ վստահությունը սասանված է հատկապես 2008թ-ի արյունոտ իրադարձություններից հետո, բայց` հիմնավորապես այն պատճսռով, որ Հայաստանում չկա արդյունավետ կառավարում և մեծ չափերի է հասել կոռուպցիան: Օրինակ, սփյուռքի մեր հայրենակիցները կարծում են, որ իրենց նվիրատվությունները Հայաստանում մսխվում են` դառնալով պաշտոնյաների ճոխ առանձնատներ, մեքենաներ, իսկ Հայաստանում գումարները հավաքվում են ճիշտ նույն եղանակով, ինչպես ընտրությունների ժամանակ ապահովվում են իշխանության ձայները` «պետպատվերով» և հարկադրանքով:

Առհասարակ, սխալ, առնվազն հնացած է մեր պատկերացումները համազգային հարթակների մասով: Անցել են ժամանակները, որ Հայաստանը սփյուռքից գումարներ պետք է ակնկալի մուրացիկի կարգավիճակով կամ սփյուռքին «կթու կովի» կարգավիճակ վերապահի` զոռբայի մենթալիտետով: Հայաստանին պետք են երկարաժամկետ, զարգացման ռեսուրս ապահովող ներդրումներ և այս հարցում, անշուշտ, սփյուռքը դեր և անելիք ունի, բայց առաջին հերթին`Հայաստանը, որը որակապես այլ, ժամանակակից երկիր դառնալու խնդիր ունի: Այս հարցում է, որ սփյուռքի կառույցները պետք է Հայաստանի իշխանությունից պահանջատեր լինեն, իսկ այլ երկրների պատկան մարմիններում և միջազգային հարթակներում` Հայաստանի նոր իմիջ ձևավորող:

Այսօրվա սփյուռքում Հայաստանը, դժբախտաբար, ոչ թե հայրենիքի, այլ մեծ գաղթօջախի ընկալում ունի, որը` «մեծի» իր դիրքերից, պետք է մաս կազմի սփյուռքյան հնացած օրակարգին, այն է` հակաթուրքական կամպանիային, ցեղասպանության ճանաչմանը: Վերևում բերված խնդրի լուծումը նոր բովանդակություն պետք է հաղորդի Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, խթանի դրանց գործընկերային բնույթը, համազգային հարթակների ստեղծմանը և որ ամենակարևորն է` համազգային նոր օրակարգի ձևավորմանը, որում դոմինանտ պետք է լինեն` ոչ թե պատմական արդարության վերականգնմանը միտված, այլ Հայաստանի զարգացմանն ու անվտանգությանը վերաբերող խնդիրները:

Ասվածի համատեքստում «Հայաստան» հիմնադրամն առնվազն պետք է բարեփոխվի, եթե օրակարգային չդառնա այն փակելու հարցը: Էլ չեմ խոսում բացառապես Հրանուշ Հակոբյանի ամբիցիաների բավարարման համար ստեղծված Սփյուռքի նախարարության մասին, որը, չգիտես ինչու, չփակվեց անգամ սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված նախարարությունների թվի օպտիմալացման գործընթացում: Այս նախարարության նույնիսկ անվանումը կոռեկտ չէ(այլ երկրների ներքին գործերին միջամտելու տեսանկյունից), էլ չասած` ԱԳՆ և կրթության նախարարության որոշ ֆունկցիաներ կապելու անհաջող փորձերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում