Միջազգային մարդասիրական Oxfam կազմակերպության ակտիվիստները շաբաթ առավոտյան ակցիա են իրականացրել՝ հաջակցություն անօրինական ներգաղթյալների։ Ակցիան անցկացվել է G7-ի գագաթնաժողովի անցկացման վայրից ոչ հեռու՝ լողափին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ակցիայի մասնակիցները հանդերձավորվել են՝ վերածվելով G7-ի երկրների առաջնորդների։ Նրանք իրենց ձեռքերում պահել են աղյուսակերտ պատ պատկերող ստվարաթղթե վահանակներ՝ No Entry գրությամբ («Մուտք չկա»)։
«Այժմ գագաթնաժողովի ժամանակ հասունանում է իրական սկանդալ. առաջնորդները ժամանել են Սիցիլիա, որի շրջանում արդեն խեղդվել է 14 հազար մարդ, և կվերադառնան տուն՝ չանելով ոչինչ՝ վերջ դնելու համար այդ մարդկային ողբերգությանը։ Մենք հույս ունենք, որ մեր ակցիան կդառնա ներգաղթյալների տեղաշարժի համար անվտանգ երթուղիների կազմակերպման անհրաժեշտության վերաբերյալ գլոբալ մարդասիրական նախաձեռնության մաս՝ ասել է Oxfam-ի ներկայացուցիչ Էդմունդ Քենզը։